Աշխարհում ալբաներենով խոսողների թիվը հասնում է 7.6 միլիոնի[4]։
Ալբաներենը հնդեվրոպական լեզվաընտանիքում գրավում է առանձին խումբ։ Արմատական ալբաներեն բառերն ու ձևերը շատ դժվար է առանձնացնել հունարենից, լատիներենից, թուրքերենից, ինչպես նաև ռոմանական և սլավոնական լեզուներից կատարված փոխառություններից։ Զգալիորեն տարբերվում է մնացած հնդեվրոպական լեզուներից։ Ունի երկու հիմնական բարբառ՝ հյուսիսային կամ գհեգյան, հարավային կամ տոսկյան ալբաներեն։ Ամենահին գրավոր հիշատակարանները վերաբերում են 15-րդ դարին։ 19-րդ դարի վերջին ձևավորվել է իբրև գրական լեզու[5]։
Ալբաներենի մասին առաջին հիշատակումը եղել է 1285 թվականի հուլիսի 14-ին Դուբրովնիկում կազմված մի զեկուցագրում, որտեղ մի հանցագործության ականատես ոմն Մաթեոսը վկայում է. «Լեռան կողմից ես լսեցի ալբաներեն կանչող մի ձայն»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 143)։