OSIRIS-REx

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
OSIRIS-REx
Изображение логотипа
COSPAR ID2016-055A
NSSDCA ID2016-055A
SCN41757
Գործարկման ամսաթիվսեպտեմբերի 8, 2016[1][2]
Գործարկման վայրCape Canaveral Space Launch Complex 41?[1]
Գործարկման հրթիռAtlas V 411?[1]
Զանգված2110 կիլոգրամ[3] և 880 կիլոգրամ[3]
Կայքasteroidmission.org(անգլ.)

Origins Spectral Interpretation Resource Identification Security Regolith Explorer (OSIRIS-REx), ամերիկյան աստերոիդների ուսումնասիրման կայան, որը նախատեսված է (101955) Բեննու աստերոիդի գրունտի ուսումնասիրությունների համար։ Այս առաքելությունը ընտրվել է մրցութային հիմունքներով` ՆԱՍԱ New Frontiers ծրագրի («Նոր սահմաններ») շրջանակներում։ Կայանի մեկնարկը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 8-ին[4][5][6]։ Աստերոիդի նվաճումն ու գրունտի ուսումնասիրությունը տեղի կունենա 2019 թվականին, իսկ երկիր կվերադառնա 2023 թվականին։ Առաքելության արժեքը գնահատվում է 800 միլիոն դոլար[7], չհաշված փոխադրամիջոցի արժեքը, որը կարժենա մոտ 200 մլն դոլար[8]։ OSIRIS-REx անվանումը կապված է նաև հին եգիպտական աստված Օսիրինի (և վերածննդի խորհրդանիշ Բեննի) անվան հետ[9]։

Գիտական սարքավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

OCAMS[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բլոկը(OSIRIS-REx Camera Suite, OCAMS) կազմված է երեք տեսախցիկներից[10][11]`

  • PolyCam, որը նախատեսված է հեռավորության վրա նկարահանելու համար, ինչպես նաև ավելի մոտեցո գտնվող աստերոիդի մակերեսի մանրամասն նկարահանումների համար։
  • MapCam, որը պատկերում է աստերոիդի մակերևույթը չորս սպեկտրալ միջակայքերում։ Այն կարող է պատկերել նաև մարմնի ընտրված տիրույթը շատ բարձր ճշտությամբ։
  • SamCam, որը շարունակաբար պատկերում է նմուշառման գործընթացը։

OLA[խմբագրել | խմբագրել կոդը]

OSIRIS-REx Laser Altimeter (OLA), լազերային հեռաչափ[12], որի օգնությամբ OSIRIS-REx գործիքը կառուցում է աստերոիդի մակերեսի տոպոգրաֆիկ պլան, պատկերում է այն տիրույթների մակերեսները, որոնցից անհրաժեշտ կլինի վերցնել նմուշներ։

OVIRS[խմբագրել | խմբագրել կոդը]

OSIRIS-REx Visible and IR Spectrometer (OVIRS), սպեկտրոմետր, որը կարող է կիրառվել աստերոիդի մակերևույթի օրգանական և անօրգանական նյութերի տեղակայման քարտեզագրությանհամար[13]։

OTES[խմբագրել | խմբագրել կոդը]

OSIRIS-REx Thermal Emission Spectrometer (OTES), սպեկտոմետր, որը կարող է աշխատել հեռավորության վրա գտնվող ինֆրակարմիր սպեկտորի տիրույթում (4-50 մկմ)։ Այս սարքի հիմնական խնդիրն է` կառուցել ջերմաստիճանային քարտեզ։ Թույլատրում է ստեղծել նաև աստերոիդի նմուշառման հատվածում հանքանյութերի տեղանքի մանրամասն քարտեզ[14]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 McDowell J. Jonathan's Space Report — 1989.
  2. https://nyti.ms/2jPl7rT
  3. 3,0 3,1 https://www.lockheedmartin.com/en-us/products/osiris-rex.html
  4. «OSIRIS-REx успешно стартовал к астероиду Бенну». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «НАСА выбирает трёх финалистов для будущей космической научной миссии к Венере, астероиду или Луне». NASA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին.(անգլ.)
  6. NASA’s OSIRIS-REx spacecraft is now on its way to asteroid Bennu | The Verge
  7. «НАСА начнёт новую научную миссию к астероиду в 2016 году». NASA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին.(անգլ.)
  8. «NASA Aims to Grab Asteroid Dust in 2020». Science Magazine. 2011 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 8-ին..
  9. NASAcronyms: How OSIRIS-REx Got Its Name
  10. OCAMS
  11. «The Instruments of OSIRIS-REx». The University of Arizona. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 04-10-2012-ին.
  12. OLA
  13. OVIRS
  14. OTES
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «OSIRIS-REx» հոդվածին։