(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

Օննիկ Պերպերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պերպերյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օննիկ Պերպերյան
Ծնվել էնոյեմբերի 11, 1888(1888-11-11)[1]
Կոստանդնուպոլիս
Երկիր Օսմանյան կայսրություն
Մահացել էմարտի 26, 1959(1959-03-26) (70 տարեկան)
ԳերեզմանՀայ մտավորականների դամբարան[2]
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
ԿրթությունԼոզանի համալսարան (1909)[3]

Օննիկ Ռեթեոսի Պերպերյան (նոյեմբերի 11, 1888(1888-11-11)[1], Կոստանդնուպոլիս - մարտի 26, 1959(1959-03-26)), հայ կոմպոզիտոր, դիրիժոր։

Բանաստեղծ, մանկավարժ, հրապարակախոս, տնտեսագետ Ռեթեոս Պերպերյանի որդին, երաժշտագետ, մանկավարժ, խմբավար Շահան Պերպերյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականին ավարտել է Լոզանի համալսարանը, 1912 թվականին Փարիզում աշակերտել Վ. դ'Էնդիին։ 1919 թվականին վերադարձել է Կ․ Պոլիս, 1922 թվականին տեղափոխվել Կահիրե, 1938 թվականից հաստատվել է Փարիզում։ Գրել է ութ բալետ, սիմֆոնիկ երգեր՝ «Հայկական սիմֆոնիա», «Հայկական պատարագ», «Նարեկ», առանձնահատուկ տեղ է գրավում 5-րդ՝ «Հայրենիք» սիմֆոնիան։ Հեղինակ է նաև ջութակի, դաշնամուրի կոնցերտների, մեներգերի, խմբերգերի, դաշնամուրային պիեսների․ լարային նվագախմբի համար կատարել է Կոմիտասի խմբերգերի փոխադրումներ։ Իբրև դիրիժոր հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Սիրիայում, Լիբանանում՝ կատարելով եվրոպական դասականների, հայ կոմպոզիտորների (Կոմիտաս, Արմեն Տիգրանյան, Շահան Պերպերյան, Արամ Սաթյան) և սեփական ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Երաժշտություն (ֆր.)
  2. https://www.geneanet.org/cimetieres/view/3466480
  3. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 279.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 279