Քննարկում:Արմենակ Ուրֆանյան
Խնդրում եմ վերացնել այս հոդվածում բացահայտ առկա անճշտությունը։ Փաստորեն հերոսի զոհվելու վերաբերյալ կա երկու վարկած։
Մեջբերեմ՝
1. Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։[1]
2. Թշնամու մեծաթիվ զորքը գրոհում է 4-րդ վաշտի 7 – հոգանոց դիրքի վրա եւ շարունակում հրետակոծությունը: Արմենակը սպանվում է արկի պայթյունից:(Anunov xmbagir (քննարկում) 22:52, 3 Ապրիլի 2018 (UTC))
Բովանդակության իմաստային և ներկայացման ոճի խնդիր[խմբագրել կոդը]
«Հոդվածներ մամուլում» և «Հեռուստատեսային և ձայնասփյուռի հաղորդումներ» բաժինները առայժմ թաքցնում եմ, քանի որ առկա է ոչ հանրագիտարանային բովանդակություն, փոփոխությունների կարիք և այլն: Օրինակ ինչի համար է գրված, որ Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգիստի տեսանյութը դիտել են 35405 անգամ, կամ «... YouTube · 1,000+ views · 10/6/2017 · by YerkirMedia - Lurer» նախադասությունը: Ինչ չափանիներով են ընտրվել առնվազն էլեկտրոնային մամուլում Արմենակ Ուրֆանյանի մասին պատմող հարյուրավոր հոդվածներից հենց հոդվածում գրված 6-ը: Որոշ ժամանակ անց թաքցված բովանդակությունը կենթարկվի ջնջման, փոփոխությունների:--Գարդմանահայ (քննարկում) 05:28, 4 Ապրիլի 2018 (UTC)
ՈՃ կաղապարի ավելացում[խմբագրել կոդը]
Կաղապարը տեղադրվել է, քանի որ հոդվածում առկա են բազմաթիվ նախադասություններ, որոնք չեն համապատասխանում հանրագիտարանային չափանիշներին: Այդպիսի նախադասություններից է օրինակ՝ «Չէր սիրում աչքի ընկնել։ Բայց լուսանկարներում անպայման պետք է հերոսի հագուստով լիներ»:--Գարդմանահայ (քննարկում) 05:37, 4 Ապրիլի 2018 (UTC)
- Հարգելի @Gardmanahay, որոշ փոփոխություններ կատարելուց հետո կաղապարը հեռացրել եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 09:56, 27 Օգոստոսի 2020 (UTC)
- Ավետիսյան91, շնորհակալություն։--Գարդմանահայ (քննարկում) 14:16, 27 Օգոստոսի 2020 (UTC)