(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

Քենեդիների կլան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քենեդիների կլան (Kennedy / Ceannaideach), շոտլանդական կլան, որը տարբերակներից մեկի համաձայն սերում է Գոլլոուեյի կելտական լորդերից մեկից, և ծագումով նրանք կապված են Շոտլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Էրշիրի Քարրիկա շրջանի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Քենեդի Դանյուր և Քասիլիսից ամուսնացել է Քարրիկի կոմսերի ժառանգուհու հետ։ Նրա թոռը, սեր Ջեյմս Քենեդին (մահ. 1408), կոմս Դանյուրը, ամուսնացել է Ռոբերտ Գ թագավորի դստեր Մարիա Ստյուարտի հետ, ում նա երկու որդի է բերել։ Ինչպես որ թագավորի թոռները, 1457 թվականին ավագը՝ Հիլբերտը (1406-1480), դառնում է առաջին Քենեդի լորդը, իսկ մյուսը՝ Ջեյմսը (1408-1465), նշանակվում է Սենթ Էնդրյուսի եպիսկոպոս և Շոտլանդիայի լորդ-կանցլեր և հետագայում դառնում է Ջեյմս Բ-ի խորհրդական։ Ջեյմս Բ-ի մահից հետո Ռոքսբորոյի պաշարման ժամանակ (1460 թ.) եպիսկոպոս Քենեդին օգնում էր նրա այրուն պետության ղեկավարման և մանկիկ Ջեյմս Գ-ի ուսուցման հարցերով։ Նա նաև համարվում է Սենթ Էնդրյուսի համալսարանի հիմնադիրներից մեկը։