(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

Սապատաձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սապատաձուկ (Oncorhynchus gorbuscha), խաղաղօվկիանոսյան սաղմոնների սեռի ձուկ։ Մարմնի երկարությունը՝ մոտ 0.5 մ, կենդանի զանգվածը՝ 1,5 կգ (սեռի ամենամանր ներկայացուցիչն է)։ Թեփուկները շատ մանր են։ Տարածված է Խաղաղ օվկիանոսի հյուսիսում, ինչպես նաև Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում։ Ձվադրության համար մտնում է գետերը (հունիսի վերջից օգոստոսի սկիզբը), ձվադրում գետակների ծանծաղ, գետաքարերով պատվքսծ տեղերում (հուլիսի կեսից հոկտեմբերի սկիզբը, 1200—2000 ձկնկիթ)։ Ձվադրումից առաջ արուների մեջքին սապատ է առաջանում (այստեղից՝ անվանումը)։ Ձվադրումից հետո ձկները սատկում են։ Մատղաշները ծով են իջնում մայիսին և սեռահասուն վիճակում գետերը վերադառնում հաջորդ տարին։ Ձկնորսության կարևոր օբյեկտ է։ Կլիմայավարժեցված է Բարենցի, Սպիտակ ծովերում և Նյուֆաունդլենդի շրջանում։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապատաձուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սապատաձուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 185