Ջիմ Թեյլոր
Ջիմ Թեյլոր | |
---|---|
Ծնվել է | 1962 |
Ծննդավայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Pomona College? և Bellevue High School? |
Մասնագիտություն | սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և ռեժիսոր |
Ամուսին | Tamara Jenkins? |
Պարգևներ և մրցանակներ |
Ջիմ Թեյլոր (անգլ.՝ Jim Taylor,1962, Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ[1][2]), ամերիկացի սցենարիստ և պրոդյուսեր, հայտնի՝ ռեժիսոր Ալեքսանդր Փեյնի հետ համագործակցությամբ։ Երկու գործընկերները Սանտա Մոնիկայում հիմնադրել են Ad Hominem Enterprises ընկերությունը, իսկ 1996-2007-ական թվականներին նրանք որպես համտեեղ սցենարիս հանդես են եկել վեց ֆիլմերում՝ «Քաղաքացի Ռութ» (1996), «Դուրսպրծուկը» (1999), «Յուրիի ժամանակաշրջանի այգի III» (2001, Պիտեր Բուչմանի հետ), «Շմիդի մասին» (2002), «Ճամփեզրին» (2004) և «Հայտարարում եմ ձեզ Չակ և Լարի» (2007, Բարի Ֆանարոյի և Լյու Գալոյի հետ)։ Նրա պրոդյուսերական աշխատանքներն են` «Ընդհանրապես կնամոլ չէ» և «Հետնորդները» ֆիլմերը։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեյլորը Բելվյուի միջնակարգ դպրոցի շրջանավարտ է, իսկ 1984 թվականին ավատել է Պոմոնսկի քոլեջը, լիբերալ արվեստների դպրոցը, որտեղ նա ընդունվել էր USC-ի Կինեմատոգրաֆիական արվեստի դպրոցից առաջարկությունն ընդունելու փոխարեն[1]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականին Թեյլորը սկսե է աշխատել Cannon Films-ում[3]։ Avery Foundation-ի տրամադրած գրանտով Չինաստան այցելելուց հետո, Թեյլորը վերադարձել է Լոս Անջելես և 3 տարի աշխատել է Իվան Պասերի հետ[1]։ Նա նաև աշխատել է HBO ալիքի ռեժիսոր` Դևիդ Ֆոսթերի հետ, որպես նրա օգնականը[3]։
Թեյլորը հանդիպել է Պեյնին, երբ նա ժամանակավոր աշխատում էր Լոս Անջելեսում։ Մինչև նրանք հարևաններ էին սցենարներ էին գրում կարճամետրաժ ֆիլմերի համար, և սկսեցին գրել «Քաղաքացի Ռութ» ֆիլմի սցենարը[3]։ «Բախտի անիվը» հեռուստախաղի ժամանակ գումար շահելուց հետո, 30-ամյա Թեյլորը ընդունվել է Տիշի արվեստի դպրոց[3]։ Հետագայում նա և Պեյնը վերաշարադրել են «Քաղաքացի Ռութ» ֆիլմի սցենարը, մինչև Թեյլորը շրջանավարտ էր, ֆիլմը մեծ էկրանին է հայտնվել, երբ Թեյլորը սովորում էր 3-րդ կուրսում[3]։ 1996 թվականին Նյոի Յորքօ համալսարանի կողմից Թեյլորը արժանացել է ՄԻԴ-ի կինեմոտոգրաֆիայի ասպարեզում[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2002 թվականից Թեյլորը ամուսնացած է սցենարիս և ռեժիսոր Թամարա Ջենկինսի հետ։ Նրանք ունեն մեկ դուստր։
Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեյլորը բազմաթիվ պարգևներ է ստացել, կիսելով Ալեքսանդր Պեյնի հետ
Մրցանակ | Կատեգորիա | Մրցանակիրներ և առաջադրումներ | Արդյունք |
---|---|---|---|
USC 2002 սցենարիստի մրցանակ | USC սցենարիստի մրցանակ | Ալեքսանդր Փեյնի և Լուիս Բեգլի հետ` «Շմիդի Մասին» ֆիլմի համար | Առաջադրում |
Օսկարի 77-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն սցենար | Ալեքսանդր Փեյնի հետ | |
Բրիտանական կինոակադեմիայի 58-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն ադապտացված սցենար |
|
Հաղթանակ |
«Ոսկե գլոբուսի» 62-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն սցենար | Ալեքսանդր Փեյնի հետ | |
«Ոսկե արբանյակ» 9-րդ մրցանակաբաշխություն | Լավագույն ադապտացված սցենար | Ալեքսանդր Փեյնի հետ | Առաջադրում |
Սիիեթլի կինոքննադատների մրցանակ | Լավագույն ադապտացված սցենար | Ալեքսանդր Փեյնի հետ | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «Rite of Passage». Pomona College Magazine (Vol. 41, No. 2). Pomona College. Spring 2005. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Jim Taylor (Co-screenwriter)». sideways-movie.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Christian Divine. «About Schmidt: Uneasy Rider». christiandivine.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Kanbar Institute Alumni Awarded Oscars». Tisch School of the Arts. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 6-ին.
|