Արմեն Ղուլյան
Արմեն Ղուլյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | Արմեն Գարեգինի Ղուլյան |
Մասնագիտացում՝ | Ընդհանուր մենամարտիկ |
Ծննդյան ամսաթիվ՝ | 1990 թվականի հոկտեմբերի 6 |
Ծննդավայր՝ | Չարենցավան, Հայաստան |
168 սմ |
Արմեն Ղուլյան (ռուս.՝ Армен Гулян, հոկտեմբերի 6, 1990, Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ընդհանուր մենամարտերի ռուսաստանցի մարզիկ (MMA), ամենաթեթև քաշային կարգի ներկայացուցիչ։ Էթնիկ հայ է, հանդես է գալիս Ռուսաստանի կողմից։ 2016 թվականի մարտից հանդես է գալիս պրոֆեսիոնալ մակարդակով, հայտնի է Fight Nights Global և Golden Team Championship կազմակերպությունների մարտական մրցաշարերին մասնակցելու շնորհիվ։ Հանդես է գալիս «Golden Team» և «Lion Heart» թիմերի համար։
Նա նաև տիտղոսավոր սիրողական մարզիկ է և ջուջուցուի Ռուսաստանի չեմպիոն, Կենտրոնական դաշնային շրջանի գրեպլինգի չեմպիոն, MMA-ի Ռուսաստանի գավաթի հաղթող։ MMA-յի և սամբոյի սպորտի վարպետ է[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Ղուլյանը ծնվել է հայ ընտանիքում, Արցախյան հակամարտության ժամանակ։ 3 տարեկան հասակում Արմենն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան, Ռժև քաղաք։ Մանկուց հետաքրքրվել է սամբոյով և ձյուդոյով, հետագայում կատարելագործել է մարտական սամբոյի և բռնցքամարտի մարտական հմտությունները։ Պրոֆեսիոնալ MMA-ով սկսել է զբաղվել 2016 թվականից։ Արմենն ունի սպորտային բարձրագույն կրթություն։ Նա ծառայել է Ռուսաստանի զինված ուժերում, Հյուսիսային նավատորմում՝ Բևեռային շրջանի տարածքում։ Ստացել է ավագ սերժանտի կոչում։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուսաստանի MMA գավաթակիր է (2015 թվական)[2], Ռուսաստանի MMA գավաթի արծաթե մեդալակիր (2016 թվական), Ռուսաստանի MMA առաջնության, MMA Համագործակցության գավաթի դափնեկիր (2016 թվական), գրեպլինգի կենտրոնական դաշնային շրջանի չեմպիոն (2015 թվական)։
Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ մակարդակի ընդհանուր մենամարտերում դեբյուտը նշել է 2016 թվականի մարտ ամսին, PROFSPORT GPRO 19 մրցաշարում, որտեղ առաջին փուլում հաղթել է իր մրցակից Ալեքսանդր Գրեչուշչևին։ Հետագա կարիերայի ընթացքում Արմենը պարբերաբար ելույթ է ունեցել GFC մրցաշարերում, որտեղ նա հաղթանակ է տարել Նուրբեկ Աբդուկադիրովի[3], Անտինոդորոս Միխայլիդիսի[4] նկատմամբ։ Արմենը հայտնի է նրանով, որ մշտապես ձգտում է իր մենամարտերն ավարտել նախանշված ժամկետից շուտ, այլ ոչ թե հասնել դատավորների որոշմանը։
Արդյունք | Ռեկորդ | Հակառակորդ | Միջոց | Առաջնություն | Ամսաթիվ | Ռաունդ | Ժամանակ | Վայր | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հաղթանակ | 1-0 | Նուրբեկ Աբդուկադիր | Սամբիշն | FNG 91/GTC | 2016 թվականի մարտի 5 | 1 | 3:37 | ||
Հաղթանակ | 2-0 | Ատինդորոս Միխայլիդիս | Սամբիշն | GTC 4 | 2016 թվականի օգոստոսի 12 | 1 | 4:56 | ||
Հաղթանակ | 3-0 | Տյանչտիկբեկ Իմինժանով | Սամբիշն | LHC 1 | 2017 թվականի մայիսի 20 | 1 | 2:23 | ||
Հաղթանակ | 4-0 | Արտեմ Կոլոսով | Սամբիշն | GTC 1 | 2017 թվականի նոյեմբերի 3 | 1 | N/A | ||
Հաղթանակ | 5-0 | Կոմանդոր Օգլի | Սամբիշն | Golden Team Mytischi Arena Cup | 2018 թվականի ապրիլի 28 | 1 | 2:46 | ||
Հաղթանակ | 6-0 | Մանուել Բեռնալ | Սամբիշն | UOMMA FIGHTEREVOLUTION CUP 2016 | 2018 թվականի մայիսի 26 | 1 | 1:38 | ||
Հաղթանակ | 7-0 | Ալեքսանդր Գրեչիշև | Սամբիշն | PROFSPORT GPRO19 | 2018 թվականի դեկտեմբերի 27 | 2 | 2:54 | ||
Հաղթանակ | 8-0 | Ալիստոն Կորդեիրո | Դատավորների որոշմամբ | GFC 13 & Mix Fight Events 42 | 2019 թվականի հուլիսի 6 | 5 | 5:00 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Ղուլյան» հոդվածին։ |
|