Էլ Գրեկոյի նկարների ցանկ
Էլ Գրեկոյի նկարների ցանկ, իսպանական վերածննդի նկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Էլ Գրեկոյի նկարների ցանկ։ Էլ Գրեկոն ծնվել է Կրետեում։ 1567 թվականին լքել է ծննդավայրը` ուղևորվելով Վենետիկ ու այլևս երբեք չվերադառնալով իր ծննդավայր. Վենետիկում անցկացրած երեք տարիները խոր ազդեցություն են ունեցել նրա ոճի ձևավորման վրա։ 1577 թվականին Էլ Գրեկոն տեղափոխվել է Իսպանիայի Տոլեդո քաղաք, որտեղ ապրել և աշխատել է մինչև իր կյանքի վերջ։
Էլ Գրեկոյի ստեղծագործությունը բաժանվում է երեք հիմնական փուլերի.
- Աշխատանքներ, որոնք նկարիչը ստեղծել է Կրետեում գտնվելու տարիներին։
- Աշխատանքներ, որոնք նկարիչը ստեղծել է Վենետիկում և Հռոմում գտնվելու տարիներին։
- Աշխատանքներ, որոնք նկարիչը ստեղծել է Տոլեդոյում գտնվելու տարիներին։
Էլ Գրեկոն հիմնականում ստեղծել է նկարներ, սակայն նա եղել է նաև քանդակագործ և ստեղծել մի քանի քանդակներ, օրինակ` նրան է վերագրվում «Էպիմեթեա և Պանդորա» քանդակը[1]։ Այս կասկածը հիմնված է Պաչեկոյի տեղեկությունների վրա, ով Էլ Գրեկոյի արվեստանոցում տեսել է մոմից, փայտից քանդակաշար, սակայն դրանք քանդակներ էին, որոնք կիրառվում էին իտալական արվեստանոցներում (օրինակ այն արվեստանոցում, որը հիմնադրել էր Էլ Գրեկոն Իտալիայում եղած տարիներին)։ Ցուցադրված նկարները հիշեցնում են Էլ Գրեկոյի նկարների որոշ մերկ պատկերներ` փոքր-ինչ ձգված չափերով, սակայն դրանց նատուրալիզմը և տղամարդկանց կերպարների ընդգծված մկանայնությունը որոշ հետազոտողների կարծիքով զարմանալի են Էլ Գրեկոյի արվեստի համար[2]։ Վարպետի պահպանված ստեղծագործություններին են նաև վերագրվում չորս նկարները, որոնցից երեքը Սանտո Դոմինգո էլ Անտիգուոյի խորանի նախապատրաստական աշխատանքներն են, իսկ չորրորդը` նրա նկարներից մեկի` «Խաչելության» ուրվապատկերն է[3][4]։
Հատընտիր աշխատանքների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարչի մահվան պահին նրան վերագրվում էր 115 նկար, 15 էտյուդ և 150 նկար։ 1908 թվականին Մանուել Կոսիոն, ով Էլ Գրեկոյի ոճը համարում էր իսպանական միստիցիզմի դրսևորում, հրատարակում է նկարչի նկարների ամբողջական կատալոգը։ 1937 թվականին արվեստագետ Ռոդոլֆո Պալուչինին ներկայացնում է շատ ազդեցիկ հետազոտություն, որի համաձայն` Էլ Գրեկոյի աշխատանքներն ավելի շատ են, քան հրապարակայնորեն ընդունվածները։ Պալուչինին Էլ Գրեկոյին էր վերագրում Մոդենայի Էստենս պատկերասրահի ոչ մեծ եռապատկերը այն հիմքով, որ նկարի եռապատկերի կենտրոնական հատվածում կա ստորագրություն։ Կոնսենսուս է ձեռք բերվել այն հարցի շուրջ, որ եռապատկերը, իրոք, Էլ Գրեկոյի վաղ շրջանի աշխատանքներից է, այդ պատճառով Պալուչինիի հրապարակումը դառնում է նկարչի աշխատանքների որոշման չափանիշ[5]։ Արդյունքում մոտ 130 վիճելի կոմպոզիցիաներ (ներառյալ ստորագրություն ունեցող 19 աշխատանքները) վերագրվել են Էլ Գրեկոյին։ Սակայն Էլ Գրեկոյին շատ աշխատանքներ վերագրելը առաջացնում է գիտնականների մեկ այլ խմբի դժգոհությունը[6]։ Վեդեյը (Wethey) ժխտում էր, որ Մոդենայի եռապատկերը որևէ առնչություն ունի Էլ Գրեկոյի ստեղծագործությանը։ 1962 թվականին նա կազմում է Էլ Գրեկոյի աշխատանքների կատալոգը` զգալիորեն քիչ նկարներ ընդգրկելով, մինչդեռ արվեստագետ-պատմաբան Խոսե Կամոն Ասնարը նկարչին վերագրում էր 787-829 նկար։ Վեդեյը թիվը քչացրել է` այն հասցնելով 285-ի, իսկ իսպանական արվեստի գերմանացի հետազոտող Հալդոր Շյոները (Halldor Sëhner) միայն 137 նկար է համարում Էլ Գրեկոյի ստեղծածը[7]։ Երկու հետազոտողներն էլ` Վեդեյը և Շյոները, իրենց կատալոգներում աշխատանքները բաժանել են երկու մասի. աշխատանքներ, որոնք ստեղծել է Էլ Գրեկոն, և գործեր, որոնք ստեղծվել են Էլ Գրեկոյի արվեստանոցում[6]։
1962 թվականից «Վերափոխում» նկարի բացահայտումն ու արխիվային լայնածավալ հետազոտությունները գիտնականներին աստւճանաբար հանգեցրին այն տեսակետին, որ Վեդեյի տեսակետն անվիճելի չէ։ «Վերափոխում» նկարի բացահայտումը հանգեցրեց Էլ Գրեկոյին վերագրվող երեք այլ նկարների (Մոդենայի եռապատկեր, «Մոգերի երկրպագություն», «Աստվածամայրը մանկան հետ») հատկանիշների բացահայտմանը և ապա ավելի մեծ թվով նկարների ընդունմանը, որոնք շատ հետազոտողներ վերագրեցին Էլ Գրեկոյի ստեղծագործական վաղ շրջանին (որոշ հետազոտողներ ամեն դեպքում չընդունեցին այս մոտեցումը)։ 2006 թվականին վիճելի ևս մեկ աշխատանք` «Քրիստոսի չարչարանք. հրեշտակներով պիետա» վերագրվեց Էլ Գրեկոյին։ Նկարը լուսանկարվել էր նրանից ստորագրութունը հեռացնելուց փոքր-ինչ վաղ։ Նանո Չացիդակիսը, ով Բրիտանական գրադարանի խնամարկուն էր և Յանինի հնագիտական համալսարանի` բյուզանդական արվեստի պրոֆեսոր, բացահայտել է ստորագրությամբ լուսանկարը[8]։
Ներկայումս Էլ Գրեկոյին են վերագրվում մոտ 500 աշխատանք, սակայն չեն ավարտվում վեճերը որոշ նկարների հեղինակային պատկանելության շուրջ[9]։ Վեդեյի կատալոգի կարգավիճակը, որ նախկինի բարձր է գնահատվում, այդ տարաձայնությունների կենտրոնում է[6]։ Հիմնականում տարաձայնությունները վերաբերում են նկարչի ստեղծագործության վերջին շրջանին և ոչ թե կարիերայի սկզբին։ Հասկանալի է, որ նկարչի որդին հոր մահից շատ տարիներ անց շարունակում էր վաճառել Էլ Գրեկոյի նկարներ, իսկ վերջին տարիներին նկարիչն ունեցել էր մեծ արվետանոց, որում, ինչպես այդ շրջանի հայտնի շատ այլ նկարիչների արվեստանոցներում, կրկնօրինակվում էին իրենց կոմպոզիցիաները։ Դրանց նույնականացումը և դրանցում նկարչի ունեցած ավանդը ճշտելը ամեն դեպքում մնում են չկարգավորված։
Ստորև ներկայացվում են Էլ Գրեկոյի ամենակարևոր աշխատանքները.
Նկար | Անվանում | Ստեղման տարեթիվ | Տեխնիկա | Չափեր (սմ) | Պատկերասրահ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|
Աստվածամոր վերափոխում | մոտ 1567 | Փայտ, տեմպերա և ոսկի | 61.4 × 45 | |||
Սուրբ Ղուկասը նկարում է կույս Մարիամին | մոտ 1567 | Փայտ, տեմպերա, ոսկի | 41.6 × 33 | |||
Մոգերի երկրպագություն | մոտ 1565 — 1567 | Փայտ, տեմպերա, ոսկի | 40 × 45 | |||
Մոգերի երկրպագություն | մոտ 1550 — 1575 | Կտավ, յուղաներկ | 45 × 52 | |||
Մոգերի երկրպագություն | մոտ 1550 — 1575 | Կտավ, յուղաներկ | ||||
Մոդենայի եռապատկեր | մոտ 1560 — 1565 | Փայտ, տեմպերա | 37 × 23.8 24 × 18 |
|||
Խորհրդավոր ընթրիք | մոտ 1570 | Կտավ, յուղաներկ | 42.5 × 51 | |||
Տեղադրում դագաղի մեջ | մոտ 1568 — 1570 | Կտավ, յուղաներկ | 51.5 × 43 | |||
Մոգերի երկրպագություն | մոտ 1569 — 1570 | Կտավ, յուղաներկ | 63.5 × 76 | |||
Մոգերի երկրպագություն | 1570 | Կտավ, յուղաներկ | 114 × 104.5 | |||
Մոգերի երկրպագություն | 1570 | Կտավ, յուղաներկ | ||||
Սինա լեռ | մոտ 1570 - 1572 | Կտավ, յուղաներկ | 41 × 47.5 | |||
Առևտրականների վտարումը տաճարից | մոտ 1570 | Կտավ, յուղաներկ | 65.4 × 83.2 | |||
Պիետա | մոտ 1565 — 1570 | Կտավ, յուղաներկ | 29 × 20 | |||
Սուրբ Ֆրանցիսկոսը խարան է ստանում | 1570 | Կտավ, յուղաներկ | 28.8 × 20.6 | |||
Փախուստ Եգիպտոս | 1570 | Կտավ, յուղաներկ | 15.9 × 21.6 | |||
Քրիստոսը բուժում է կույրին | մոտ 1565 — 1570 | Կտավ, յուղաներկ | 65.6 × 84 | |||
Սուրբ Ֆրանցիսկոսը խարան է ստանում | մոտ 1567 — 1570 | Կտավ, յուղաներկ | 40.9 × 53.3 | |||
Առևտրականների վտարումը տաճարից | մոտ 1571 — 1575 | Կտավ, յուղաներկ | 116.8 × 149.9 | |||
Ավետում | մոտ 1570 | Կտավ, յուղաներկ | 26,7 × 20 | |||
Ավետում | մոտ 1570 | 117 × 98 | ||||
Քրիստոսը խաչին | 1573 | Կտավ, յուղաներկ | 43 × 28 | Բարբարա Ջոնսոնի հավաքածու | ||
Մարխ հանգցնող տղան | 1570-ական թվականների սկիզբ | Կտավ, յուղաներկ | 60.5 × 50.5 | |||
Իսպանական ասացվածքի այլաբանություն | 1570 — 1575 | Կտավ, յուղաներկ | 50.5 × 63.6 | |||
Ջուլիո Կլովիոյի դիմանկարը | մոտ 1570 | Կտավ, յուղաներկ | 58 × 86 | |||
Հագուստների պոկոտումը Քրիստոսի վրայից | 1577 – 1579 | Կտավ, յուղաներկ | 285 × 173 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ X. de Salas, The Velazquez Exhibition in Madrid, 54–57
- ↑ Web Gallery of Art, Epimetheus and Pandora
- ↑ The Guardian, El Greco Drawings Could Fetch £400,000
- ↑ Web Gallery of Art, Study for St John the Evangelist and an Angel
- ↑ R. Palluchini, Some Early Works by El Greco, 130–135
- ↑ 6,0 6,1 6,2 M. Tazartes, El Greco, 70–71
- ↑ Cormack-Vassilaki, The Baptism of Christ Արխիվացված 2009-03-15 Wayback Machine
* M. Tazartes, El Greco, 70 - ↑ D. Alberge, Collector Is Vindicated as Icon is Hailed as El Greco
- ↑ http://www.interkriti.org/culture/elgreco/
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էլ Գրեկոյի նկարների ցանկ կատեգորիայում։ |