(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

Միացյալ Թագավորության վարչապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարչապետ
Prime Minister

Պաշտոնը զբաղեցնում է՝
Թերեզա Մեյ
13 Հուլիսի 2016 (2016-07-13)-ից
Աշխատավարձ£142,000
Առաջինը պաշտոնումՌոբերտ Վոլպոլ
Կայք[www.number10.gov.uk Հղում]

Միացյալ Թագավորության վարչապետը Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարն է: Վարչապետը և նրա կաբինետը (բաղկացած բոլոր նախարարներից) հաշվետու են իրենց քաղաքկանության և գործողությունների համար միապետի, խորհրդարանի, քաղաքական կուսակցության և անուղղակիորեն իրենց ընտրողների հանդեպ: Պաշտոնը համարվում է երկրի գլխավոր կառավարման մարմիններից մեկը: Ներկայումս պաշտոնավարում է Թերեզա Մեյը, ով Պահպանողական կուսակցության ղեկավարն է և հաստատվել է պաշտոնում թագուհու կողմից 2016 թվականի հուլիսի 13-ին[1]:

Պաշտոնը չի հիմնադրվել համաձայն որևէ հոդվածի կամ սահմանադրական փաստաթղթի, սակայն գոյություն ունի համաձայն կոնվենցիայի, ըստ որի վարչապետը պետք է հաստատցի միապետը ւ Միացյալ Թագավորության համայնքների պալատի կողմից ընտրված անձին[2]: Այս անձը պետք է լինի քաղաքական կուսակցության կամ կոալիցիայի ղեկավար, որն ունի թվով ամենաշատ նստատեղը խորհրդարանում: Վարչապետի դիրքը չի ստեղծվել, այն ձևավորվել է խորհրդարանի երեք հարյուր տարիների ընթացքում ընդունված ակտի, քաղաքական զարգացման և պատմական իրադարձությունների հիման վրա: Պաշտոնի ձևավորումը գալիս է հեղափոխական ժամանակներից (1688–1720) երբ տեղի ունեցավ միապետությունից խորհրդարանական համակարգի անցումը[3]: Չնայած միապետությունը չվերացավ և կառավարությունը շարունակեց ղեկավարել միապետը, անհրաժեշտություն առաջավաց քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պաշտոնատար անձի:


Տես նաև

Մեծ Բրիտանիայի վարչապետների ցանկ

Ծանոթագրություններ

  1. https://www.gov.uk/government/ministers/prime-minister
  2. «The principles of government formation (Section 2.8)». The Cabinet Manual (1st ed.). Cabinet Office. October 2011. էջ 14. Վերցված է July 24, 2016-ին. «Prime Ministers hold office unless and until they resign. If the Prime Minister resigns on behalf of the Government, the Sovereign will invite the person who appears most likely to be able to command the confidence of the House to serve as Prime Minister and to form a government.»
  3. «George I». Վերցված է 4 April 2014-ին.