(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

Ծնունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծնունդ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Գառան ծնունդը, մայրը լիզում է առաջին գառին, իսկ երկրորդին ծնում

Տեխնիկական համատեքստում նաև կոչվում է Այլ կերպ անվանում են «ծննդաբերություն»: Այս հոդվածը վերաբերում է կաթնասունների և այլ կենդանիների ծնունդներին: Մարդկանց մեջ ծնվելու համար տե՛ս Ծննդաբերություն:

Ծնունդ (անգլ.՝ Birth)[1] սերունդ ունենալու գործընթաց, այլ կերպ անվանում են ծննդաբերություն: Կաթնասունների մոտ այս գործընթացը սկսվում է հորմոններից, որոնք հանգեցնում են արգանդի մկանային պատերի կծկման՝ պտղին դուրս են մղելով զարգացման փուլ, երբ նա պատրաստ է ուտել և շնչել:

Որոշ տեսակների մոտ սերունդը կարող է շարժվել ծնվելուց անմիջապես հետո, իսկ մնացածի մոտ այն շարունակվում է ծնվելուց հետո դաստիարակությունից: Պարկավորների մոտ կարճատև հղիությունից հետո պտուղը ծնվում է անհաս վիճակում, այնուհետև զարգանում է մոր արգանդում:

Միայն կաթնասունները չեն, որ ծննդաբերում են։ Որոշ սողուններ, երկկենցաղներ, ձկներ և անողնաշարավորներ իրենց ներսում կրում են իրենց զարգացող ձագերին: Նրանցից մի քանիսը ձվածին են իսկ մյուսները կենդանածին, սաղմը զարգանում է նրանց մարմնի ներսում, ինչպես կաթնասունների դեպքում։

Կաթնասուններ

Խոշոր կաթնասունները, օրինակ պրիմատները, կովերը, ձիերը, որոշ այծքաղները, ընձուղտներ, գետաձիեր, ռնգեղջյուրները, փղերը,կետերը, դելֆինները և խոզերը, հիմնականում ունենում են մեկ ծնունդ, բայց երբեմն հնարավոր է ունենան երկվորյակ կամ բազմակի ծնունդ:

Այս խոշոր կենդանիների մոտ ծննդաբերության գործընթացը նման է մարդու ծննդաբերության գործընթացին, թեև շատերի մոտ ծնունդը վաղաժամ է: Սա նշանակում է, որ նրանք ծնվում են ավելի զարգացած վիճակում, քան մարդու երեխան և կարող են կանգնել, քայլել և վազել (կամ լողալ ջրային կաթնասունի դեպքում) ծնվելուց անմիջապես հետո[2]:

Կետերի, դելֆինների և խոզուկների դեպքում ձագի պոչը առաջինն է ծնվում, ինչը նվազացնում է նրա խեղդվելու վտանգը[3]: Մայրը օգնում է նորածին ձագին բարձրանալ ջրի մակերես՝ շնչելու համար[4]:

Փոքր կաթնասունների մեծամասնությունը բազմակի ձագեր են ունենում,որոնք կարող են լինել տասներկու կամ ավելի: Այս կենդանիներից յուրաքանչյուր պտուղ շրջապատված է լինում իր ամնիոտիկ պարկով և ունենում է առանձին ընկերքը։ Այն ծննդաբերության ժամանակ բաժանվում է արգանդի պատից և պտուղը շարժվում է դեպի ծննդաբերական ջրանցք:

Շատ հազվադեպ են հանդիպում մեծ կաթնասունները, որոնք ծնում են երկվորյակներ, սակայն երբեմն դա կարող է տեղի ունենալ փղերի չափ մեծ կաթնասունների մոտ: 2018 թվականի ապրիլին Տանզանիայի Տարանգիր ազգային պարկում մոտ 8 ամսական երկվորյակ փղեր կային, որոնք միանում էին իրենց մոր հոտին, ըստ հաշվարկների նրանք ծնվել էին 2017 թվականի օգոստոսին[5]:

Մարդու ծննդաբերություն

Մանկաբարձ Ուիլյամ Սմելիի կողմից 1792 թվականի նորմալ գլխի առաջին ներկայացման նկարազարդումը: Թաղանթները պատռվել են, և արգանդի վզիկը լիովին լայնացել է:

Մարդիկ սովորաբար տալիս են մեկ պտուղ։ Մոր մարմինը ծննդաբերությանը պատրաստվում է հորմոնով, որը արտադրում է հիպոֆիզ, ձվարանների և ընկերքի կողմից[2]։ Հղիության ընդհանուր ժամկետը՝ բեղմնավորումից մինչև ծնունդ, սովորաբար տևում է մոտ 38 շաբաթ (ծնունդը սովորաբար տեղի է ունենում վերջին դաշտանից 40 շաբաթ հետո): Ծննդաբերության ընթացքը տևում է մի քանի ժամ և ունի երեք փուլ. Առաջին փուլը սկսվում է արգանդի մկանային պատերի մի շարք ակամա կծկումներով և արգանդի վզիկի աստիճանաբար լայնացումամբ։ Առաջին փուլը սկսվում է, երբ արգանդի վզիկը լայնանում է ավելի քան 4 սմ տրամագիծ և կծկումներն ավելի ուժեղ ու կանոնավոր են դառնում: Երեխայի գլուխը (կամ հետույքը) ծննդաբերության ժամանակ մղվում է արգանդի վզիկ, որն աստիճանաբար լայնանում է մինչև 10 սմ տրամագիծ: Որոշ ժամանակ անց ամնիոտիկ պարկը պայթում է, և պտղաջրերը դուրս են գալիս [6]: Երկրորդ փուլում՝ սկսվում է արգանդի վզիկի լրիվ լայնացումը, արգանդի ուժեղ կծկումները և մոր ակտիվ հրումը՝ երեխային դուրս է գալիս հեշտոցով, որը ծննդաբերության այս փուլում կոչվում է ծննդաբերական ջրանցք, երեխան ծնվում է պորտալարին կցված:[7] Երրորդ փուլում, որը սկսվում է երեխայի ծնվելուց հետո,մի քանի րոպեի ընթացքում հետագա կծկումները դուրս են մղում ընկերքը, ամնիոտիկ պարկը և պորտալարի մնացած մասը [8]:

Արգանդի մեջ պտուղը կախված է արյան շրջանառությունից ընկերքի միջոցով՝ ներառյալ գազային փոխանակումը, չծնված երեխայի արյունը շրջանցում է թոքերը՝ հոսելով օվալ անցքի միջով, դա միջնապատի անցք է որը բաժանում է աջ և ձախ նախասրտերի:

Ծնվելուց հետո պորտալարը սեղմվում և կտրվում է, երեխան սկսում է շնչել հետո արյունը սկսում է հոսել աջ փորոքից դեպի թոքեր՝ գազային փոխանակման համար, թթվածնով հագեցած արյունը վերադառնում է ձախ նախասիրտ, որը մղվում է ձախ փորոք այնուհետև մղվում է հիմնական զարկերակային համակարգ։ Այս փոփոխությունների արդյունքում ձախ նախասրտի արյան ճնշումը գերազանցում է աջ նախասրտի ճնշումը, այս տարբերությունը ստիպում է օվալ անցքին փակվել՝ բաժանելով սրտի ձախ և աջ կողմերը(սաղմնային մնացորդները)[9]:

Անասուններ

Ծննդաբերող կով

Անասունների ծնունդը բնորոշ է ավելի մեծ կաթնասուններին: Հորթի նորմալ ծննդաբերության ժամանակ կովը անցնում է երեք փուլ: Առաջին փուլի ընթացքում նախիրի մնացած մասից հեռու կենդանին հանգիստ տեղ է փնտրում: Հորմոնների փոփոխությունները հանգեցնում են ծննդաբերական ջրանցքի փափուկ հյուսվածքների թուլացման, քանի որ մոր մարմինը պատրաստվում է ծննդին, արգանդի կծկումներն արտաքինից ակնհայտ չեն, բայց կովը կարող է անհանգիստ լինել։ Յուրաքանչյուր կծկումով պտուղը մղվում է դեպի ծննդյան ջրանցք, և կովի արգանդի վզիկը աստիճանաբար սկսում է լայնանալ։ Առաջին փուլը կարող է տևել մի քանի ժամ և ավարտվում է, երբ արգանդի վզիկը լիովին լայնանացած է: Երկրորդ փուլը ընթանում է, երբ կա ամնիոտիկ պարկի արտաքին ելուստ, որին հետևում է հորթի առջևի սմբակների և գլխի տեսքը ՝(կամ երբեմն հորթի պոչը և հետևի ծայրը)[10] :Երկրորդ փուլում կովը սովորաբար պառկում է կողքի վրա՝ հրելու համար, հորթը անցնում է ծննդյան ջրանցքով: Հորթի ամբողջական ծնունդը (կամ սրունքների բազմակի ծնունդը) նշանակում է երկրորդ փուլի ավարտը: Կովը ոտքի է կանգնում (եթե այս փուլում պառկած է), պտտվում է և սկսում եռանդով լիզել հորթին: Հորթը վերցնում է իր առաջին մի քանի շունչը և րոպեների ընթացքում պայքարում է ոտքի կանգնելու համար: Ծննդաբերության երրորդ և վերջին փուլը ընկերքի ծնունդն է, որը սովորաբար դուրս է գալիս մի քանի ժամվա ընթացքում[10][11]:

Շներ

Երբ ծննդաբերությունը մոտենում է, կծկումներն ավելի հաճախակի են դառնում[12]: Ծննդաբերությունը շների մոտ կարելի է բաժանել 3 փուլի. Առաջին փուլում արգանդի վզիկը լայնանում է՝ առաջացնելով անհանգստություն։ Այս փուլի ընդհանուր նշաններն են՝ շնչահեղձությունը և փսխումը։ Դա կարող է տևել մինչև 12 ժամ [12]: Երկրորդ փուլը սերունդների անցումն է: Ամնիոտիկ պարկը դա շողշողացող մոխրագույն պարկ է, որտեղ գտնվող ձագը շարժվում է արգանդի մեջ: Հետագա կծկումներից հետո պարկը դուրս է մղվում և ձագը պատռում է թաղանթը՝ որտեղից դուրս է գալիս թափանցիկ հեղուկ: Մայրը կրծում է պորտալարը և լիզում է ձագին, ինչը խթանում է նրա շնչառությանը։ Եթե ​​ձագը վեց րոպեի ընթացքում առաջին շունչը չկատարի, նա կմահանա: Հետագա ձագերը հաջորդում են միմյանց նույն ձևով, սովորաբար ավելի քիչ ուժով, քան առաջինը 15-60 րոպե ընդմիջումներով: Եթե ​​ձագը 2 ժամվա ընթացքում դուրս չի եկել, ապա պետք է դիմել անասնաբույժին:[12] Երրորդ փուլը ընկերքի անցումն է: Սա հաճախ տեղի է ունենում երկրորդ փուլի հետ միարժամանակ յուրաքանչյուր սերնդի հեռանալուց [13]:

Պարկավորներ

քսակի մեջ գտնվող կենգուրուի ձագ

Մանուկը կենգուրուն ծնվում է անհաս վիճակում[14]։ Հղիության շրջանը տևում է կարճ: Երբ մայրը մաքրում է իր քսակը ուրեմն մոտ է ծննդաբերությունը: Երբ ծնվում է ձագը լինում է վարդագույն, կույր, առանց մորթի և մի քանի սանտիմետր երկարությամբ: Նա ունենում է քթանցքներ, որով կարողանում է շնչել, առաջի ոտքերը կպչում են մոր մազերին, իսկ հետևի ոտքերը զարգացած չեն: Նա սողում է մոր մորթիի միջով և գնում է ընկնում է քսակ: Այստեղ նա ամրանում է ծծակին, որը ուռչում է բերանի ներսում: Նա մի քանի ամիս մնում է կուրծքին, մինչև բավականաչափ զարգացանա և դուրս գա[15]: Կենգուրուները ծնվում են «բերանի վահաններով»[16]:

Այլ կենդանիներ

Ջրային օրգանիզմներում բեղմնավորումը գրեթե միշտ արտաքին է, երբ սերմնահեղուկը և ձվերը ազատվում են ջրի մեջ (բացառություն են կազմում շնաձկները, որոնք ունեն ներքին բեղմնավորում[17]): Միլիոնավոր ձու կարող են արտադրել առանց ծնողների մասնակցության: Ցամաքային անողնաշարավորները նույնպես կարող են արտադրել մեծ քանակությամբ ձվեր:

Որոշ ձկներ, սողուններ և երկկենցաղներ իրենց ջանքերը ներդնում են ավելի քիչ քանակությամբ ձագեր ունենալու համար, որոնք ավելի հավանական է, որ կգոյատևեն մինչև հասուն տարիք: Թռչունները խնամում են իրենց ձագերին հոգում են նրանց կարիքները ձվից դուրս գալուց հետո[18]:

Ձվածնությունը վերարտադրման եղանակ է, երբ սաղմը զարգանում է ձվի ներսում և մնում է մոր մարմնում, մինչև նրանք պատրաստ լինեն դուրս գալուն: Ձվաբույծ կենդանիները նման են կենդանածին տեսակներին, քանի որ ունեն ներքին բեղմնավորում: Ձագերը ծնվում են զարգացած վիճակում և չունեն կապ ընկերքի հետ իսկ չծնված ձագերը սնվում են ձվի դեղնուցով: Մոր օրգանիզմը ապահովում է գազի փոխանակումը (շնչառությունը), դա անհրաժեշտ է ձվածին կենդանիների համար[18]։ Շատ շնաձկների մոտ ձվերը դուրս են գալիս մոր մարմնի ձվաբջիջ, սաղմերը սնվում են ձվի դեղնուցով և ձվաբջջի պատերի գեղձերից արտազատվող հեղուկներով[19]: Ռեքվիեմի շնաձկները պահպանում են պլասենցային կապը զարգացող երիտասարդների հետ, այս պրակտիկան հայտնի է որպես կենդանություն: Սա ավելի շատ նման է կաթնասունների հղիությանը, քան մյուս ձկներինը: Այս բոլոր դեպքերում երիտասարդները ծնվում են կենդանի և լիովին գործունակ[20]: Անոտ երկկենցաղների մեծ մասը ձվածին են և ծնում են արդեն զարգացած ձագեր[21]: Ալպիական սալամանդրա («անգլ.՝ Salamandra atra») ցեղի տանզանական դոդոշներից մի քանի տեսակներ ձվածիններ են, զարգանում են թրթուրների մոր ձվաբջջի ներսում և ի վերջո հասունանում են լիովին[22]:Կենսունակության զարգացած ձևը, որը կոչվում է ընկերքային կենսունակություն, ընդունվել է կարիճների[23] և ուտիճների[24] որոշ տեսակների, շնաձկների, օձերի և թավշյա որդերի կողմից։ Նրանցում զարգացող սաղմը սնվում է ընկերքի միջոցով։ Առաջին ընկերքը հայտնաբերվել է անհետացած ձկների խմբում, որը կոչվում է պլակոդերմ: Պլակոդերմները բոլոր կենդանի ծնոտավոր ձկների (անգլ.՝ Gnathostomata) նախնիների քույր խումբն են, ներառյալ խոնդրիխթյանները, շնաձկները և ոսկրոտ ձկները՝ օստեյխտները:

Ավստրալիայում Գոգոյի ձևավորման բրածոն, որը պահվել է Դևոնի ժամանակաշրջանից, 380 միլիոն տարի առաջ, հայտնաբերվել է սաղմի ներսում՝ պորտալարի միջոցով միացված դեղնուցի պարկին: Բրածոն հաստատում էր այն վարկածը, որ պլակոդերմների ենթախումբը, որը կոչվում է ptyctodontids, բեղմնավորում է իրենց ձվերը ներսից: Որոշ ձկներ որոնք պարարտացնում են ներսի ձվերը նույնպես կենդանի ձագեր են ծնում: Այս հայտնագործությունը 200 միլիոն տարով հետ է մղում կենդանի ծնունդների մասին մեր գիտելիքները[25]:Մեկ այլ սեռի բրածո հայտնաբերվել է երեք սաղմով նույն դիրքում[26]։ Մողեսներից կենսատու մողեսը (անգլ.՝ Zootoca vivipara), անգուիս օձը և սցինկների շատ տեսակներ կենդանիներ են, որոնք երիտասարդ կենդանիներ են ծնում: Շատերը ձվածին են, բայց մյուսները, օրինակ հսկա մողեսները և հսկայական նախալեզու սափրագլուխ ցեղերի ներկայացուցիչները, ծնում են կենդանածին ձագեր, որոնք զարգանում են ներսում՝ իրենց սնուցումը ստանալով կաթնասունների ընկերքից: Աֆրիկյան տեսակը՝ «անգլ.՝ rachylepis ivensi»-ն, զարգանում է սողունային ընկերքից[27]: Վիշապները և իժերը նույնպես ծնում են կենդանածին ձագեր[28]:

Միջատների մեծամասնությունը ձվեր են ածում, բայց շատ քչերն են ծնում սերունդներ:[18] Լվիճն ունի կյանքի բարդ շրջան և բայց ամռան ամիսներին կարողանում է արագ բազմանալ: Էգերը արտադրում են չբեղմնավորված ձվեր, որոնք պահում են իրենց մարմնում:[29]: Սաղմերը զարգանում են իրենց մայրերի ձվարններում: Ծնվում են էգ նիմֆեր, որոնք արագ աճում են և շուտով իրենք ավելի շատ էգ սերունդ են տալիս[30]: Որոշ դեպքերում նորածին նիմֆերը իրենց ներսում ունենում են արդեն զարգացող սաղմեր [18]:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. "birth". OED Online. June 2013. Oxford University Press. Entry 19395 (accessed 30 August 2013)
  2. 2,0 2,1 Dorit, R. L.; Walker, W. F.; Barnes, R. D. (1991). Zoology. Saunders College Publishing. էջեր 526–527. ISBN 978-0-03-030504-7.
  3. Մարկ Սիմոնդս, Աշխարհի կետերն ու դելֆինները(2007)1845378202
  4. Crockett, Gary (2011). «Humpback Whale Calves». Humpback whales Australia. Արխիվացված է օրիգինալից 2017-02-27-ին. Վերցված է 2013-08-28-ին.
  5. «Trunk Twins : Elephant Twins Born in Tarangire Asilia Africa». Asilia Africa (բրիտանական անգլերեն). 2018-04-06. Վերցված է 2018-04-06-ին.
  6. NICE (2007). Section 1.6, Normal labour: first stage
  7. NICE (2007): Բաժին 1.7, «Նորմալ ծննդաբերություն. երկրորդ փուլ»
  8. NICE (2007). Section 1.8, Normal labour: third stage
  9. Houston, Rob (editor); Lea, Maxine (art editor) (2007). The Human Body Book. Dorling Kindersley. էջ 215. ISBN 978-1-8561-3007-3. {{cite book}}: |author1= has generic name (օգնություն)
  10. 10,0 10,1 «Calving». Alberta: Agriculture and Rural Development. 2000-02-01. Վերցված է 2013-08-28-ին.
  11. «Calving Management in Dairy Herds: Timing of Intervention and Stillbirth» (PDF). The Ohio State University College of Veterinary Medicine Extension. 2012. Վերցված է 2013-12-17-ին.
  12. 12,0 12,1 12,2 Kustritz, M. (2005). «Reproductive behaviour of small animals». Theriogenology. 64 (3): 734–746. doi:10.1016/j.theriogenology.2005.05.022. PMID 15946732.
  13. Dunn, T.J. «Whelping: New Puppies On The Way!». Puppy Center. Pet MD. Վերցված է 2013-08-28-ին.
  14. Hugh Tyndale-Biscoe; Marilyn Renfree (30 January 1987). Reproductive Physiology of Marsupials. Cambridge University Press. ISBN 978-0-521-33792-2.
  15. «Reproduction and development». Thylacine Museum. Վերցված է 2013-08-28-ին.
  16. Yvette Schneider Nanette (Aug 2011). «The development of the olfactory organs in newly hatched monotremes and neonate marsupials». J. Anat. 219 (2): 229–242. doi:10.1111/j.1469-7580.2011.01393.x. PMC 3162242. PMID 21592102.
  17. Sea World, Sharks & Rays Արխիվացված 2013-11-10 Wayback Machine; accessed 2013.09.09.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Attenborough, David (1990). The Trials of Life. էջեր 26–30. ISBN 9780002199124.
  19. Adams, Kye R.; Fetterplace, Lachlan C.; Davis, Andrew R.; Taylor, Matthew D.; Knott, Nathan A. (January 2018). «Sharks, rays and abortion: The prevalence of capture-induced parturition in elasmobranchs». Biological Conservation. 217: 11–27. doi:10.1016/j.biocon.2017.10.010. S2CID 90834034. Արխիվացված է օրիգինալից 2019-02-23-ին. Վերցված է 2019-06-30-ին.
  20. «Birth and care of young». Animals: Sharks and rays. Busch Entertainment Corporation. Արխիվացված է օրիգինալից August 3, 2013-ին. Վերցված է 2013-08-28-ին.
  21. Stebbins, Robert C.; Cohen, Nathan W. (1995). A Natural History of Amphibians. Princeton University Press. էջեր 172–173. ISBN 978-0-691-03281-8.
  22. Stebbins, Robert C.; Cohen, Nathan W. (1995). A Natural History of Amphibians. Princeton University Press. էջ 204. ISBN 978-0-691-03281-8.
  23. Capinera, John L., Encyclopedia of entomology. Springer Reference, 2008, p. 3311.
  24. Costa, James T., The Other Insect Societies: Belknap Press, 2006, էջ: 151։
  25. Dennis, Carina (2008-05-28). «Nature News: The oldest pregnant mum: Devonian fossilized fish contains an embryo». Nature. 453 (7195): 575. Bibcode:2008Natur.453..575D. doi:10.1038/453575a. PMID 18509405.
  26. Long, John A.; Trinastic, Kate; Young, Gavin C.; Senden, Tim (2008-05-28). «Live birth in the Devonian period». Nature. 453 (7195): 650–652. Bibcode:2008Natur.453..650L. doi:10.1038/nature06966. PMID 18509443. S2CID 205213348.
  27. Blackburn DG, Flemming AF (2012). «Invasive implantation and intimate placental associations in a placentotrophic African lizard, Trachylepis ivensi (scincidae)». J. Morphol. 273 (2): 137–59. doi:10.1002/jmor.11011. PMID 21956253. S2CID 5191828.
  28. Neill, Wilfred T. (January 1964). «Viviparity in Snakes: Some Ecological and Zoogeographical Considerations». The American Naturalist. 98 (898): 35–55. doi:10.1086/282299. S2CID 85209921.
  29. Blackman, Roger L (1979). «Stability and variation in aphid clonal lineages». Biological Journal of the Linnean Society. 11 (3): 259–277. doi:10.1111/j.1095-8312.1979.tb00038.x. ISSN 1095-8312.
  30. Conrad, Jim (2011-12-10). «The aphid life cycle». The Backyard Nature Website. Վերցված է 2013-08-31-ին.

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ծնունդ հոդվածին