(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

Ալաբամա (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաբամա (այլ կիրառումներ)
Ալաբամա
անգլ.՝ State of Alabama
Ալաբամայի դրոշ Զինանշան


ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասն էՄայրցամաքային նահանգներ[1][2]
ՀիմնAlabama? և Dixieland Delight?
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնՄոնթգոմերի[3][4][5]
Խոշորագույն քաղաքԲիրմինգեմ
212 237 (2010)
Ամենաբարձր կետCheaha Mountain?[6]
ԲԾՄ152 մետր
Օրենսդրական մարմինAlabama Legislature?
Դատական մարմինAlabama Supreme Court?
նահանգապետՌոբերտ Բենթլի
Միության մուտքդեկտեմբերի 14, 1819 (22-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն[7]
Բնակչություն
5 024 279 մարդ (ապրիլի 1, 2020)[8][9] (23 տեղ)
Տարածք135 765 կմ²  (30 տեղ)
Հիմնադրված էդեկտեմբերի 14, 1819 թ.
Սահմանակցում էՖլորիդա[4], Ջորջիա[4], Թենեսի[4] և Միսսիսիպի[4]
Ժամային գոտիUTC-6, CDT? և Ամերիկա/Չիկագո
ՀապավումAL[10] և Ala.
ՓոխարինեցAlabama Territory?
ISO 3166-2 կոդUS-AL
Անվանված էAlabama people?
ՄականունThe Yellowhammer State[11] և Heart of Dixie
Միության մուտքդեկտեմբերի 14, 1819 (22-րդ)
alabama.gov(անգլ.)

Ալաբամա (անգլերեն՝ Լսել Alabama), նահանգ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավարևելյան մասում` Մեքսիկական ծոցի ափին։ Ալաբամայի սահմանակից նահանգներն են հյուսիսում Թենեսին, արևելքում Ջորջիան, հարավում Ֆլորիդան և Մեքսիկական ծոցը, արևմուտքում Միսսիսիպին։

Ալաբաման մակերեսով 30-րդն է ԱՄՆ-ի նահանգների մեջ, 2-րդը` ներքին ջրային ուղիների քանակով և 23-րդը բնակչության թվաքանակով` 4.849.377 մարդ (2014)։ Նահանգի մակերեսը 135.765 մ² է։

Նահանգի վարչական կենտրոնը Մոնթգոմերի քաղաքն է։ Խոշոր քաղաքներն են Բիրմինգհեմը, Մոբիլը, Հանթսվիլը։ Նահանգի կարգավիճակ է ստացել 1819 թվականին (22-րդ նահանգ)։ Պաշտոնական անվանումն է «Հարավի սիրտ»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի պատմական տարածքը բնակեցված է եղել չոկտոներով, կրիկներով և մուսկոգյան այլ ցեղերով, որոնք ԱՄՆ-ի անկախության տարիներին կազմել են Օկլահոմայի հինգ քաղաքակիրթ ցեղերը։ Նահանգի անվանումը ծագում է «ալաբամա» ցեղի անունից, որ ներկայումս ապրում է հիմնականում Տեխասում։ Իսպանացի ծովագնաց Էռնանդո դե Սոտոն հետազոտել է այս տարածքները 1540 թվականին, իսկ ֆրանսիացիները Բիենվիլի գլխավորությամբ 1702 թվականին եվրոպացիների առաջին բնակավայրն են հիմնել ներկայիս Մոբիլ քաղաքում։ 1763 թվականին Ֆրանսիան այս տարածքները զիջում է Մեծ Բրիտանիային, իսկ վերջինս իր հերթին այն ստիպված հանձնում է ԱՄՆ-ին, բայց Իսպանիան Մոբիլի նկատմամբ իր վերահսկողությունը պահպանում է ընդհուպ 1813 թվականը։ Կրիների պարտությունը Հորսշու Բենդի ճակատամարտում հանգեցնում է սպիտակամորթների հոսքին։ Մոնտգոմերին դառնում է Ամերիկայի Համադաշնային Նահանգների առաջին մայրաքաղաքը։ Քաղաքը խիստ տուժում է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին։

19-րդ դարի վերջերն սկսում է զարգանալ արդյունաբերությունը, սակայն 1915 թվականին բամբակային երկարաքթերի հարձակումը կաթվածահար է անում գյուղատնտեսությունն ու բամբակի արտադրությունը; 1930-ական թվականներին զարգացում են ապրում էներգետիկան և սև մետալուրգիան։ 1950-1960-ական թվականներին, չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, նահանգը անցնում է ամբողջական ինդուստրացմանը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաբամայի մակերեսը 135.765 մ² է։ Սահմանակցում է Ջորջիա (արևելքում), Միսիսիպի (արևմուտքում), Թենեսի (հյուսիսում) և Ֆլորիդա (հարավում) նահանգներին։ Հարավից ողողվում է Մեքսիկական ծոցի ջրերով։ Նահանգի գրեթե մեկ երրորդը հարթավայր է, որ հարում է Մեքսիկական ծոցին և Միսիսիպի գետին։ Ալաբամայի հյուսիս-արևելքը զբաղեցնում է Ապալաչների լեռնաճյուղը, որտեղ գտնվում է նահանգի ամենաբարձր կետը` Չիխա լեռը (ծովի բարձրությունից` 735 մ բարձրություն)։ Նահանգի տարածքի մոտ 67 %-ը պատված է անտառներով։ Նահանգի տարածքով է հոսում ԱՄՆ-ի ամենագեղեցիկ գետերից մեկը` Կահաբան։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրուղի Ջեքսոն շրջանի հյուսիսում

Ալաբամայի կլիման մերձարևադարձային օվկիանոսյան է։ Տարեկան միջին ջերմաստիճանը մոտ 18°С է։ Ձմեռները մեղմ են, հունվարի միջին ջերմաստիճանը հարավային մասում` Մեքսիկական ծոցի ափին, տատանվում է 5-12°С սահմաններում։ Ամառները շատ շոգ են, առանձին շրջաններում ամառային միջին ջերմաստիճանը անցնում է 32°С-ը։ Չնայած ձյուն հազվադեպ է տեղում, սակայն Մոնտգոմերիի հյուսիսում սեզոնին մի քանի անգամ կարող է ձյուն տեղալ։ Մի քանի տարին մեկ գրանցվում են ձյան առատ տեղումներ։

Տեղումները լիառատ են նահանգի ողջ տարածքում։ Տեղումների տարեկան միջին ցուցանիշը 1400 մմ է։ Ալաբաման գտնվում է Մեքսիկական ծոցից եկող արևադարձային ցիկլոնների և փոթորիկների ազդեցության գոտում։ Կանզասի նման Ալաբամայում ևս գրանցվում են F5 ուժգնության ամենամեծ թվով պտտահողմեր։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության խտություն

ԱՄՆ-ի մարդահամարի բյուրոյի տվյալներով 2011 թվականին Ալաբամա նահանգի բնակչությունը կազմել է 4.802.0740 մարդ։ Բնակչության աճը 2010 թվականի համեմատությամբ կազմել է 0.48 %[12]: 2000 թվականի տվյալներով մինչև 18 տարեկանների թիվը կազմում է բնակչության 25.3 %-ը, իսկ 65 տարեկանից բարձր բնակիչների թիվը` 25.3 %-ը։ Տղամարդիկ կազմում են 48.3 %, իսկ կանայք` 51.7 %:

2010 թվականի տվյալներով ռասայական կազմը հետևյալ տեսքն ունի. սպիտակամորթներ` 68.5 %, սևամորթներ` 26.2 %, բնիկ ամերիկացիներ` 0.6 %, ասիացիներ` 1.1 %, Հավայան կղզիների և Օվկիանիայի բնակիչներ` 0.1 %, այլ ռասայի ներկայացուցիչներ` 1.5 %: Սպիտակաորթ բնակչությունը հիմնականում անգլիական, իռլանդական և գերմանական ծագում ունեն։ 2000 թվականի տվյալներով Ալաբամայի 96.7 %-ը տանը խոսում են անգլերեն, 2.2 %-ը` իսպաներեն, 0.4 %-ը` գերմաներեն, 0.3 %-ը` ֆրանսերեն և 0.1 %-ը` չինարեն։ 2004 թվականի տվյալներով մոտ 108.000 մարդ (Ալաբամայի բնակչության 204 %-ը) ծնվել է Ալաբամայի տարածքից դուրս։

Բնակչության աճի դինամիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1950 - 3 061 743 մարդ
  • 1960 - 3 266 740 մարդ
  • 1970 - 3 444 165 մարդ
  • 1980 - 3 893 888 մարդ
  • 1990 - 4 040 587 մարդ
  • 2000 - 4 447 100 մարդ
  • 2010 - 4 779 736 մարդ[13]

Ալաբամայի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաբամայի համալսարանը գտնվում է նահանգային իշխանություների տնօրինման տակ։ Գտնվում է Յունիվերսիթի քաղաքում։ Մասնաճյուղեր են գործում Բիրմինգհեմում, Տասկալուսայում, Հանթսվիլում։ Հիմնադրվել է 1831 թվականին։ Բնագիտական ամենամեծ թանգարանը գտնվում է Տասկալուսում։ Գրադարանը (Տասկալուս) պարունակում է մոտ 1.2 միլիոն գիրք։ Համալսարանն ունի մոտ 30.000 ուսանող։ Խորհրդանիշը փիղն է, կրճատ անվանումը` Բամա ('Bama): Փիղը նաև համալսարանական ֆուտբոլային թիմի խորհրդանիշն է։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկացի գրող Հարբեր Լիի «Սպանել կատակաբանին» վեպի գործողությունները կատարվում են Ալաբամա նահանգի Մեյկոմբ քաղաքում։
  • Lynyrd Skynyrd խումբը գրել է Sweet home Alabama երգը։ Խմբի անդամների մի մասը ավտովթարի է ենթարկվել, ինչը ներկայացված է ամերիկյան երկու ֆիլմերում։
  • «Զոի Հարթը հարավային նահանգից» սերիալի գործողությունները տեղի են ունենում Բլյուբել մտացածին քաղաքում, որն իբր գտնվում է Ալաբամայում։
  • Ֆորեսթ Համփը` համանուն ֆիլմի հերոսը, ծնվել է Ալաբամա նահանգի Գրինբոու մտացածին շրջանում և սովորել է Ալաբամայի համալսարանում։
  • «Կորուսյալները» հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկը ծնվել է Ալաբամա նահանգի Ջասպեր քաղաքում։
  • The Doors խմբի Alabama song երգում երգվում է Ալաբամայի լուսնի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.treccani.it/enciclopedia/alabama
  2. https://encyklopedia.pwn.pl/haslo/Alabama;3867208.html
  3. Алабама, Алабама, штат США (ռուս.) // Аконит — Анри — 1926. — Т. 2. — С. 122.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Алабама (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. I. — С. 344—346.
  5. Montgomery // Encyclopedia of Alabama / W. Flynt — 2008.
  6. Cheaha State Park / W. Flynt — 2008.
  7. 1901 Constitution of Alabama - Amendment 509 - English as Official Language of State.
  8. 8,0 8,1 https://www2.census.gov/programs-surveys/decennial/2020/data/apportionment/apportionment-2020-table02.pdf
  9. 9,0 9,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  10. https://about.usps.com/who-we-are/postal-history/state-abbreviations.htm
  11. Official Symbols and Emblems of Alabama: State Bird of Alabama: YellowhammerAlabama Department of Archives and History.
  12. «Annual Estimates of the Resident Population for the United States, Regions, States, and Puerto Rico: April 1, 2010 to July 1, 2011» (CSV). 2011 Population Estimates. United States Census Bureau, Population Division. December 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 21-ին.
  13. Resident Population Data. «Resident Population Data - 2010 Census». 2010.census.gov. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալաբամա (նահանգ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 133