Յոզուա Կիմիխ
Յոզուա Կիմիխ (գերմ.՝ Joshua Kimmich [ˈjoːzu̯a], փետրվարի 8, 1995, Ռոթվայլ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Մյունխենի «Բավարիայի» խաղացող է։
Յոզուա Կիմիխ գերմ.՝ Joshua Kimmich | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 8, 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Ֆլենսբուրգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Կայք | joshua-kimmich.de |
Joshua Kimmich Վիքիպահեստում |
2013-2015 թվականներին հանդես է եկել գերմանական «Լայպցիգում»: Այժմ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», որի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել 2015 թվականի հունվարի 2-ին։
Գործունեություն
Կիմիխը սկսել է ֆուտբոլ խաղալ Ռոտվայլ շրջանի Բեզինգեն քաղաքի «Բոսինգեն» ակումբում: 12 տարեկանում միացել է «Շտուտգարտի» երիտասարդական թիմին: Անցնելով բոլոր տարիքները և ավարտելով 2012/2013 մրցաշրջանը՝ խաղացել է երիտասարդական Բունդեսլիգայում: «Շտուտգարտի» երիտասրդական թիմից նա 2013/14 մրցաշրջանում հրավեր է ստացել բարձրագույն լիգայի 3-րդ տեղով ընթացող «ՌԲ Լայպցիգ» ակումբի կողմից: Նա կնքել է երկու տարվա պայմանագիր, որը կարող էր երկարաձգել ևս երկու տարով, եթե «Շտուտգարտը» չօգտագործեր հետգնման իրավունքը[2]: «ՌԲ Լայպցիգ» ակումբում նա իր առաջին մրցաշրջանը խաղացել է շատ բարձր մակարդակով՝ անցկացնելով 26 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ: Նրա դեբյուտը կայացել է 2013 թվականի սեպտեմբերի 28-ին, երբ 11-րդ փուլում նա «Ունտերհահինգի» դեմ խաղում 55-րդ րոպեին փոխարինեց Տիագո Ռոքենբախին, իսկ խաղն ավարտվեց 2-2 հաշվով:
Նա իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփել է 2013 թվականի նոյեմբերի 30-ին, երբ մրցում էին «Սաարբրյուքենա» ակումբի դեմ, որն ավարտվեց 3-2 հաշվով[3]: Մյուս բոլոր խաղերում նա եղել է հիմնական կազմում, և 2014 թվականի մրցաշրջանի ավարտին իր թիմի հետ բարձրացավ երկրորդ Բունդեսլիգա: Երկրորդ Բունդեսլիգայում նրա դեբյուտը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 10-ին, երկրորդ փուլում, երբ մրցում էին «Մյունխեն 1860»-ի դեմ, խաղը ավարտվեց 3-0 հաշվով:
«Բավարիա»
2015 թվականի հունվարի 2-ին հայտնի դարձավ, որ ամռանը «Մյունխենի Բավարիան» գնելու է Կիմիխին: 2015 թվականի հուլիսի 1-ին «Շտուտգարտը» հետ գնեց Կիմիխին և անմիջապես վաճառեց «Բավարիային»․ նոր ակումբի հետ նա կնքել է հինգ տարվա պայմանագիր: Յոզուան իր առաջին խաղը անցկացրել է 2015 թվականի սեպտեմբերի 12-ին Բունդեսլիգայի 4-րդ փուլի մրցավեճում, որտեղ փոխարինման է դուրս եկել «Ագսբուրգի» դեմ խաղում, վնասվածք ստացած Ֆիլիպ Լամի փոխարեն. խաղը ավարտվել է 2-1 հաշվով: 2015 թվականի սեպտեմբերի 16-ին կայացավ Կիմիխի դեբյուտը Չեմպիոների լիգայում «Օլիմպիակոսի» դեմ խաղում՝ 76-րդ րոպեին փոխարինելով Խավի Ալոնսոյին: Կիմիխն իր առաջին գոլը «Բավարիայի» կազմում հեղինակել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին, երբ մրցում էին Բունդեսլիգայի 2016/2017 մրցաշրջանի երկրորդ տուրում «Շալկեի» դեմ[4]: Մի քանի օր անց 2016/2017 Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Ռոստովի» դեմ խաղում Կիմիխը դարձավ դուբլի հեղինակ[4]:
Գործունեություն հավաքականում
Կիմիխը խաղացել է Գեմանիայի բազում երիտասարդական հավաքականներում: Գերմանիայի հիմնական հավաքական նա կանչվել է 2016 թվականի ամռանը՝ մասնակցելու 2016 Եվրոպայի առաջնությանը, որտեղ էլ տեղի է ունեցել նրա դեբյուտը: Նա իր առաջին գոլը Գերմանիայի հավաքականում հեղինակել է 2016 թվականի սեպտեմբերի 4-ին, երբ մրցում էին 2018 թվականի աշխարի առաջնության ընտրական փուլում Նորվեգիայի դեմ[4]:
Նվաճումներ
Ակումբային
- Գերմանիայի չեմպիոն. 2015/2016, 2016/17
- Գերմանիայի գավաթակիր. (1) 2015/2016
Անձնական
- Եվրոպա 2016 առաջնության խորհրդանշական հավաքականի կազմում՝ ըստ ՈւԵՖԱ-ի վարկածի
Ծանոթագրություններ
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Gold for Werner, silver for Kimmich». vfb.com. VfB Stuttgart. 15 July 2013. Վերցված է 31 July 2014-ին. «VfB have secured a re-purchase option for Kimmich at the end of his stint in Leipzig.»
- ↑ «1. FC Saarbrücken - RB Leipzig» (German). mdr.de. Վերցված է 1 December 2013-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 Киммих за 10 дней впервые отличился в сборной Германии, Бундеслиге и ЛЧ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզուա Կիմիխ» հոդվածին։ |