(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Յոշուա Կիմիխ (գերմ.՝ Joshua Kimmich, փետրվարի 8, 1995, Ռոթվայլ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Մյունխենի «Բավարիայի» խաղացող է։

Յոզուա Կիմիխ
գերմ.՝ Joshua Kimmich
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 8, 1995(1995-02-08)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՖլենսբուրգ, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
Կայքjoshua-kimmich.de
 Joshua Kimmich Վիքիպահեստում

2013-2015 թվականներին հանդես է եկել գերմանական «Լայպցիգում»: Այժմ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», որի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել 2015 թվականի հունվարի 2-ին։

Գործունեություն

Կիմիխը սկսել է ֆուտբոլ խաղալ Ռոտվայլ շրջանի Բեզինգեն քաղաքի «Բոսինգեն» ակումբում: 12 տարեկանում միացել է «Շտուտգարտի» երիտասարդական թիմին: Անցնելով բոլոր տարիքները և ավարտելով 2012/2013 մրցաշրջանը՝ խաղացել է երիտասարդական Բունդեսլիգայում: «Շտուտգարտի» երիտասրդական թիմից նա 2013/14 մրցաշրջանում հրավեր է ստացել բարձրագույն լիգայի 3-րդ տեղով ընթացող «ՌԲ Լայպցիգ» ակումբի կողմից: Նա կնքել է երկու տարվա պայմանագիր, որը կարող էր երկարաձգել ևս երկու տարով, եթե «Շտուտգարտը» չօգտագործեր հետգնման իրավունքը[2]: «ՌԲ Լայպցիգ» ակումբում նա իր առաջին մրցաշրջանը խաղացել է շատ բարձր մակարդակով՝ անցկացնելով 26 հանդիպում և դառնալով 1 գոլի հեղինակ: Նրա դեբյուտը կայացել է 2013 թվականի սեպտեմբերի 28-ին, երբ 11-րդ փուլում նա «Ունտերհահինգի» դեմ խաղում 55-րդ րոպեին փոխարինեց Տիագո Ռոքենբախին, իսկ խաղն ավարտվեց 2-2 հաշվով:

Նրա իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփել է 2013 թվականի նոյեմբերի 30-ին, երբ մրցում էին «Սաարբրյուքենա» ակումբի դեմ, որն ավարտվեց 3-2 հաշվով[3]: Մյուս բոլոր խաղերում նա եղել է հիմնական կազմում, և 2014 թվականի մրցաշրջանի ավարտին իր թիմի հետ բարձրացավ երկրորդ Բունդեսլիգա: Երկրորդ Բունդեսլիգայում նրա դեբյուտը տեղի է ունեցել 2014 թվականի օգոստոսի 10-ին, երկրորդ փուլում, երբ մրցում էին «Մյունխեն 1860»-ի դեմ, խաղը ավարտվեց 3-0 հաշվով:

«Բավարիա»

2015 թվականի հունվարի 2-ին հայտնի դարձավ, որ ամռանը «Մյունխենի Բավարիան» գնելու է Կիմիխին: 2015 թվականի հուլիսի 1-ին «Շտուտգարտը» հետ գնեց Կիմիխին և անմիջապես վաճառեց «Բավարիային»․ նոր ակումբի հետ նա կնքել է հինգ տարվա պայմանագիր:


Արտաքին հղումներ


  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Gold for Werner, silver for Kimmich». vfb.com. VfB Stuttgart. 15 July 2013. Վերցված է 31 July 2014-ին. «VfB have secured a re-purchase option for Kimmich at the end of his stint in Leipzig.»
  3. «1. FC Saarbrücken - RB Leipzig» (German). mdr.de. Վերցված է 1 December 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)