(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգեն

ավստրիացի քաղաքական գործիչ

Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգեն կամ Կառլ ֆոն Հաբսբուրգ (գերմ.՝ Karl von Habsburg, հունվարի 11, 1961(1961-01-11)[1][2], Բերգ (Շտարնբերգի շրջան), Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Հաբսբուրգների ազնվականական տան ներկայիս ղեկավարը։ Օտտո ֆոն Հաբսբուրգի և արքայադուստր Ռեժենա Սաքսեն-Մայնջինենի որդին, Ավստրիայի վերջին կայսեր՝ Կառլոս I-ի թոռը։

Կառլ ֆոն Հաբսբուրգ
Karl von Habsburg
Կառլ ֆոն Հաբսբուրգը
Դրոշ
Դրոշ
Հաբսբուրգ-Լոթարինգենների ազնվականական տան առաջնորդ
 հունվարի 1, 2017
 
Կուսակցություն՝ Ավստրիայի ժողովրդական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր հունվարի 11, 1961(1961-01-11)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր Բերգ (Շտարնբերգի շրջան), Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Դինաստիա Հաբսբուրգ-Լոթարինգյան տուն
Քաղաքացիություն  Ավստրիա
Հայր Օտտո ֆոն Հաբսբուրգ[1]
Մայր Regina, Crown Princess of Austria?[1]
Ամուսին Ֆրանչեսկա Հաբսբուրգ-Լոթարինգեն և Archduchess Christian of Austria?
Զավակներ Ֆերդինանդ Զվոնիմիր Հաբսբուրգ-Լոթարինգեն[1], Էլեոնորա ֆոն Հաբսբուրգ[1] և Archduchess Gloria of Austria?[1]
 
Կայք՝ karlvonhabsburg.at
 
Պարգևներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ

Կենսագրություն

խմբագրել

Կառլ ֆոն Հաբսբուրգը ծնվել է 1961 թվականի հունվարի 11-ին Գերմանիայի Բավարիայի մարզի Շտարնբերգ քաղաքում։ Չափահաս դառնալուց հետո Փյոքինգ կոմունայում մկրտվել է, որպես Ավստրիայի Հաբսբուրգ-Լոթարինգենների ազնվականական ընտանիքի էրցհերցոգ Կառլ ֆոն Հաբսբուրգ[3]։ Նրա հայրը փաստացիորեն Իսպանիայի քաղաքացի էր, իսկ մայրը՝ Գերմանիայի։ Այնուամենայնիվ, Կառլն իր եղբայրների պես իր մանկությունն ու պատանեկությունն անցկացրեց Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում[4]՝ դառնալով վերջինիս քաղաքացի։

Կառլն Ավստրիական կայսրության վերջին գահակալի՝ Կառլոս I-ի թոռն է։ Հաբսբուրգների թագավորական ընտանիքի վերջին ներկայացուցիչներից է։ Նա չի օգտագործում իր նախնիների կոչումները, քանի որ դրանց օգտագործումն անօրինական է ինչպես Հունգարիայում, այնպես էլ Ավստրիայում։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

1986 թվականին Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգենը դառնում է միջազգային համաեվրոպական միության ավստրիական մասնաճյուղի նախագահ։ 12 տարի իրավունք ուսանելուց հետո՝ 1992-1993 թվականներին ղեկավարում է հանրային հեռուստատեսության «Ով ով է» խաղը[5][6]։ 1996 թվականին Ավստրիայի ժողովրդական կուսակցության կողմից ընտրվում է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։

2002 թվականի հունվարի 19-ին Կառլ ֆոն Հաբսբուրգը ՄԱԿ-ի ղեկավար կոմիտեի կողմից նշանակվում է ՆՉԱԿ-ի (Ներկայացուցչություն չունեցող ազգերի կազմակերպություն) գլխավոր տնօրեն[7]։ 2008 թվականի դեկտեմբերի 7-ին դառնում է «Կապույտ վահան» միջազգային կոմիտեների ասոցիացիայի նախագահ[8]։

Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգենը Հաբսբուրգների ազնվականական ընտանիքի ներկայիս առաջնորդն է։ 2007 թվականի հունվարի 1-ին նրա հայրը՝ Օտտո ֆոն Հաբսբուրգը, հրաժարվեց Հաբսբուրգների դինաստիայի ղեկավարի պաշտոնից և դարերի պատմություն ունեցող արքայատոհմի ձևական ղեկը հանձնեց որդուն, ով համապատասխանաբար ստացավ արքունի կոչում։ Բացի այդ, Կառլը հավակնում էր մի շարք գոյություն չունեցող պետությունների գահին, ինչպիսիք էին Հունգարիայի և Բոհեմիայի թագավորությունները, Լիտվայի մեծ իշխանության, Իլլարիայի թագավորությունը, Գալիցիա-Վոլինիայի թագավորությունը և անգամ 1291 թվականից ի վեր գոյություն չունեցող Երուսաղեմի թագավորությունը։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Наследники запаса. Журнал "Коммерсантъ Власть" № 42 от 24.10.2000, стр. 32
  4. «Villa Swoboda», SalzburgWiki.
  5. «Beruf: Enkel», Die Presse, 3 April 2011
  6. Ansichtssache: Ranking der Absonderlichkeiten im ORF - 50 Jahre Fernsehen - derStandard.at › Etat
  7. UNPO [in անգլերեն]. «UNPO Steering Committee appoints Karl von Habsburg as the organizations new Director-General». UNPO Website. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  8. Blue Shield [in անգլերեն]. «ANCBS - An organization for protection of culture in danger». Blue Shield Website. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Հաբսբուրգ-Լոթարինգեն» հոդվածին։