Լիլոնգվե
Լիլոնգվեն (անգլերեն՝ Lilongwe), Մալավիի մայրաքաղաքը։ Բնակչությունը՝ ▲989 318 մարդ (սեպտեմբերի 3, 2018)[1]։ Քաղաքը գտնվում է Մալավիի կենտրոնական մասում՝ Մոզամբիկի և Զամբիայի սահմանի մոտ։ Մալավիի համար կարևոր տնտեսական և տրանսպորտային կենտրոն է[2]։ Անվանվել է Լիլոնգվե գետի անվամբ։
Քաղաք | ||
---|---|---|
Լիլոնգվե | ||
Lilongwe | ||
Երկիր | ||
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Հիմնադրված է | 1902 թ. | |
Մակերես | 727,79 կմ² | |
ԲԾՄ | 1 110 մ | |
Բնակչություն | ▲989 318 մարդ (սեպտեմբերի 3, 2018)[1] | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Պաշտոնական կայք | llcitycouncil.org | |
| ||
Պատմություն
խմբագրելԼիլոնգվեն դարեր շարունակ դարեր շարունակ եղել է փոքր ձկնորսական գյուղ՝ Լիլոնգվե գետի ափին։ Բրիտական գաղութային տիրապետության ժամանակ բնակավայրը դարձավ վարչական կենտրոն՝ իր ռազմավարական դիրքի շնորհիվ։ Պաշտոնապես հիմնադրվել է 1906 թվականին[3]՝ որպես առևտրային փոստ։ Լիլոնգվեն քաղաք է ճանաչվել 1947 թվականին[4]։ Անկախացումից հետո այն դարձավ Մալավիի կենտրոնական շրջանի կարևոր առևտրային կենտրոն։ Քաղաքի աճին խթանեց այն, որ երկրի նախկին ղեկավար Հասթինգս Կամուզու Բանդան այն դարձրեց Մալավիի նոր մայրաքաղաք՝ 1975 թվականին[5]։ Կառավարության վերջին գրասենյակները տեղափոխվել են Լիլոնգվե 2005 թվականին[6]։ Քաղաքի բնակչությունը տարեկան աճում է 4.3%-ով[2]։
Ժողովրդագրություն
խմբագրելՏարի | Բնակչություն[2] |
---|---|
1966 | 19,425 |
1977 | 98,718 |
1987 | 223,318 |
1998 | 440,471 |
2008 | 674,448 |
2015 | 1,077,116 |
2020 | 1,324,314 |
Կրթություն
խմբագրելԼիլոնգվեում գործող 38 մասնավոր և 66 հանրային դպրոցներում սովորում են ընդհանուր առմամբ 103,602 աշակերտ։ Ինչպես նաև 30,795 աշակերտ 29 միջնակարգ դպրոցում[2]։
Սպորտ
խմբագրելՉինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից տրված $70 միլիոն վարկի օգնությամբ այժմ քաղաքում կառուցվում է 40,000 տեղանոց ազգային ստադիոն[7]։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.citypopulation.de/en/malawi/cities/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.zaragoza.es/contenidos/medioambiente/onu//issue06/1136-eng.pdf
- ↑ «Lilongwe Malawi - Travel Guide - Tourist Information». wawamalawi.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Lilongwe». expertafrica.com.
- ↑ «Lilongwe - Malawi Tourism - Malawi Safari - Malawi Attractions». malawitourism.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Malawi Reports: Urban Profiles of Blantyre, Lilongwe, Mzuzu and Zomba». UrbanAfrica.Net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Malawi, China sign loan agreement to construct new stadium». Malawi Nyasa Times - Malawi breaking news in Malawi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Taipei City Council». tcc.gov.tw.
- ↑ http://allafrica.com/stories/200408200493.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլոնգվե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 614)։ |