(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

«Վիքիպեդիա:Հինգ սյուներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: ne:विकिपीडिया:पञ्च स्तम्भ
չ Ռոբոտը ավելացնում է․: ms:Wikipedia:Lima tonggak
Տող 80. Տող 80.
[[mn:Wikipedia:Тулгын таван чулуу]]
[[mn:Wikipedia:Тулгын таван чулуу]]
[[mr:विकिपीडिया:पाच आधारस्तंभ]]
[[mr:विकिपीडिया:पाच आधारस्तंभ]]
[[ms:Wikipedia:Lima tonggak]]
[[mwl:Biquipédia:Cinco pedamiegos]]
[[mwl:Biquipédia:Cinco pedamiegos]]
[[my:Wikipedia:Five pillars]]
[[my:Wikipedia:Five pillars]]

07:38, 29 Սեպտեմբերի 2011-ի տարբերակ

Վիքիփեդիան հանրագիտարան է, որը ներառում է տարրեր ընդհանուր և մասնագիտացված հանրագիտարաններից, ալմանախներից, և աշխարհագրական բառարաններից: Պարունակությունը պիտի լինի վավերական՝ վստահելի աղբյուրների մեջբերման օգնությամբ: Մեր խմբագիրների անձնական փորձությունները, մեկնաբանությունները, կամ կարծիքները այստեղ տեղ չունեն: Վիքիփեդիան արտահայտության բեմ, գովազդային պլատֆորմ, ունայնության մամուլ, անարխիայի կամ ժողովրդավարության գիտափորձ, ինֆորմացիայի անխտիր հավաքածու կամ համացանցային տեղեկագիրք չէ: Վիքիփեդիան նաև բառարան, լրագիր կամ սկզբնաղբյուների հավաքածու չէ. այդ տեսակ պարունակությունը փոխարենը կարելի է ներդնել Վիքիմեդիայի քույր նախագծերում:
 
Վիքիփեդիան չեզոք տեսակետ ունի։ Սա նշանակում է, որ մենք ձգտում ենք ունենալ այնպիսի հոդվածներ, որոնք չեն պաշտպանում միայն մեկ տեսակետ: Երբեմն սա նշանակում է ներկայացնել բազում տեսակետներ, ամեն տեսակետ ճշգրտորեն ներկայացնել, ցույց տալ ամեն մեկի համատեքստը և խուսափել որևէ տեսակետ որպես «ճշմարտություն» կամ «ամենալավ տեսակետ» ներկայացնելուց: Սա նշանակում է հնարավորության դեպքում մեջբերել վավերական, հեղինակավոր աղբյուրներ, հատկապես վիճելի թեմաների դեպքում: Երբ չեզոքության մասին կոնֆլիկտ է առաջանում, մանրամասերը կարելի է մանրամասերը քննարկել քննարկման էջում, և հետևել վիճարկման որոշմանը:
 
Վիքիփեդիան ունի ազատ պարունակություն, որոնք ամեն մարդ կարող է խմբագրել և բաժանել: Հարգեք հեղինակային իրավունքի կանոնները: Քանի որ ձեր բոլոր ներդրումները հասարակության ազատ լիցենզիայի տակ են, ոչ մի խմբագիր որևէ հոդվածի տերը չէ. ձեր բոլոր ներդրումները կարող են և կարելի է անգթաբար խմբագրել և վերաբաժանել:
 
Վիքիփեդիայի մասնակիցները պարտավոր են հարգել միմյանց՝ հարգե՛ք մյուս խմբագիրներին նույնիսկ տարաձայնությունների դեպքում: Եղե՛ք Քաղաքավարի: Խուսափեք խմբագրական պատերազմներից, անձնական հարձակումներից և ընդհանրացումներից: Համաձայնություն գտեք, խուսափե՛ք խմբագրման կռիվներից, հետևե՛ք Առավելագույն երեք ետշրջման կանոնին և հիշեք, որ հայերեն Վիքիփեդիայիում կա 310 313 հոդված, որոնց վրա կարիք կա աշխատելու և տարաձայնությունները քննարկելու: Բարյացակամությամբ գործեք, երբեք Վիքիփեդիան մի պառակտեք ձեր իրավացիությունը ապացուցելու համար, և ուրիշների կողմից էլ բարյացակամություն ենթադրեք: Այլ վիքիկիցների հանդեպ եղեք բաց և ջերմ:
 
Վիքիփեդիան անփոփոխ կանոններ չունի բացի այստեղ ներկայացված հինգ ընդհանուր սկզբունքներից: Հոդվածները թարմացնելու հարցում համարձակ եղեք և մի մտահոգվեք սխալներ անելու առումով: Ձեր ջանքերը կարիք չէ, որ կատարյալ լինեն. որովհետև նախկին վարկածները ուրիշ ընտրության բացակայությամբ հիշվում են, այսինքն ձեր բոլոր հնարավոր վրիպումները ուղղելի են:

Տես նաև