(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

«Սև ծով»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ r2.6.2) (Ռոբոտը ավելացնում է․: xmf:უჩა ზოღა
Տող 145. Տող 145.
[[vi:Biển Đen]]
[[vi:Biển Đen]]
[[war:Itom nga Dagat]]
[[war:Itom nga Dagat]]
[[xmf:უჩა ზოღა]]
[[yi:שווארצער ים]]
[[yi:שווארצער ים]]
[[yo:Òkun Dúdú]]
[[yo:Òkun Dúdú]]

21:27, 14 Հուլիսի 2011-ի տարբերակ

Սև ծովը արբանիակից տեսնված:

Սև ծովԱտլանտյան օվկիանոսի ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով` Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով` Եգեյան և Միջերկրական ծովին։ Մակերեսը` 422 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը` 2210 մետր։ Առավել խոշոր ծոցերը` Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները` հյուսիս-արևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի` հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում Դանուբ, Դնեստր, Հարավային Բուգ, Դնեպր, Ռիոն, Կզըլ Իրմակ խոշոր գետերը։ Ավելի քան 150 մետր խորության մեջ ջուրը վարակված է ծծմբաջրածնով. մեծ խորություններում կենդանի օրգանիզմներ չկան (բացի բակտերիաներից)։ Առավել խոշոր նավահանգիստները` Օդեսա, Իլյիչովսկ, Նովոռոսիյսկ, Տուապսե, Փոթի, Բաթում, Կոստանցա, Բուրգաս, Վառնա, Տրաբիզոն, Սամսուն, Զոնգուլդակ։[1]

Անվանումը

Մ.թ.ա. 6-5-րդ դարերի առաջին հույն ծովագնացները ծովն անվանել են Աքսենյոս (Աքսինյան Պոնտոս «Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Մելաս («Սև ծով»)` նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները և դժվարությունները։ Մեր թվարկության սկզբներին հույները, արդեն ծովը յուրացնելով, նրա ափերին գաղութներ հիմնելուց հետո, այն վերանվանեցին Եվքսենյոս (Եվքսինյան Պոնտոս «Հյուրընկալ ծով»)։ Անանիա Շիրակացին (7-րդ դար) այս ծովը հիշատակում է «Պոնտոս» և «Պոնտական ծով» անուններով։ 9-րդ դարում երևան է եկել «Ռուսական ծով» անվանումը (այս անվանումը հիշատակվել է ռուսական տարեգրություններում և նշվել քարտեզների վրա մինչև 13-15-րդ դարերը)։ 15-16-րդ դարերում թուրքերը, զավթելով Մերձսևծովյան շրջանը, ծովն անվանել են Կարա Դենիզ («Չար (սև) ծով»` ոչ միայն այն պատճառով, որ եղել է մրրկածուփ ու վտանգավոր, այլև, հնարավոր է, նաև թուրք նվաճողներին Մերձսևծովյան շրջանի ժողովուրդների ցույց տված դիմադրության պատճառով)։ Ծովի անվանման առաջացման մեկ այլ վարկած կապված է աշխարհի կողմերը գույներով նշելու հետ։ Ասիայի ժողովուրդների շատ լեզուներով սև գույնը նշանակում է հյուսիս։ Այսպիսով, Սև ծովը «Հյուսիսային ծով» է։[1]

Աղբյուրներ

  1. 1,0 1,1 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Հ-Ֆ), Ե., «Լույս», էջ 290։


Կաղապար:Link FA