(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

Շաքարամիզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Շաքարամիզություն (գլյուկոզարիա), գլյուկոզի առկայությունն օրգանիզմից հեռացող (վերջնական) մեզում։ Բնականոն պայմաններում, որպես անցողիկ երևույթ։ Շաքարամիզությունը կարող է նկատվել սննդի հետ միանվագ մեծ քանակությամբ շաքար ընդունելիս (սննդային շաքարամիզություն) ինչպես նաև գերհուզումների և հղիության ժամանակ։

Տեսակները

Ախտաբանական պայմաններում լինում է 2 ձևի՝

  • նորմոգլիկեմիկ շաքարամիզություն
  • հիպերգլիկեմիկ շաքարամիզություն։

Առաջացման պատճառները

Նորմոգլիկեմիկ շաքարամիզության պատճառը երիկամների կծիկներում առաջնային մեզից շաքարի ետներծծմանը նպաստող ֆերմենտի անբավարարությունն է, կարող է առաջանալ նաև թունավորումների, վարակիչ հիվանդությունների, նյարդային և ներզատիչ համակարգերի ախտահարումների դեպքում։ Հիպերգլիկեմիկ շաքարամիզությունը առավել հաճախ շաքարային հիվանդության ախտանշան է, երբ մեզում շաքարի քանակությունը չնչին հետքերից կարող է հասնել մինչե 4-6%-ի, հազվադեպ՝ 8-10%:


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 471