(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

«Լյուբա Վելիչ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Սոպրանոներ ՀոթՔաթ գործիքով
Տող 31. Տող 31.
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{DEFAULTSORT:Վելիչ, Լյուբա}}
{{DEFAULTSORT:Վելիչ, Լյուբա}}
[[Կատեգորիա:Բուլղարացի օպերային երգչուհիներ]]
[[Կատեգորիա:Բուլղարացի օպերային երգիչներ]]
[[Կատեգորիա:Սոպրանոներ]]
[[Կատեգորիա:Սոպրանոներ]]

17:48, 1 Դեկտեմբերի 2015-ի տարբերակ

Լյուբա Վելիչ
Ծնվել էհուլիսի 10, 1913(1913-07-10)[1][2][3][…]
Սլավյանովո, Տարգովիցե շրջան
Երկիր Բուլղարիա
Մահացել էսեպտեմբերի 1, 1996(1996-09-01)[1][3][4][…] (83 տարեկան) կամ սեպտեմբերի 2, 1996(1996-09-02)[5] (83 տարեկան)
Վիեննա, Ավստրիա[6]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունօպերային երգչուհի և դերասանուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլColumbia Records, Philips Records և Դեկա Ռեկորդս
ԿայքԷջը IMDb կայքում
 Ljuba Welitsch Վիքիպահեստում

Լյուբա Վելիչ (բուլղար․՝ Люба Величкова, Լյուբա Վելիչկովա, հուլիսի 10, 1913(1913-07-10)[1][2][3][…], Slavyanovo, Popovo Municipality, Տարգովիշտեի մարզ, Բուլղարիա - սեպտեմբերի 1, 1996(1996-09-01)[1][3][4][…] կամ սեպտեմբերի 2, 1996(1996-09-02)[5], Վիեննա, Ավստրիա[6]), բուլղարացի-ավստրիացի օպերային երգչուհի, սոպրանո:

Կենսագրություն

Սովորել է Սոֆիայի կոնսերվատորիայում` Գեորգի Զլատև-Չերկինի դասարանում, այնուհետև մասնագիտական գիտելիքների կատարելագործումը շարունակել է Վիեննայում: Սոֆիայում հանդես է եկել 1936 թվականին: Աշխատել է Գրացում, Համբուրգում, Մյունիխում և Վիեննայի պետական օպերայում:

Լյուբա Վելիչը 1930 թվականին

Իր ամենահայտնի դերերգը Սալոմե օպերայում կատարել է կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի ղեկավարությամբ 1944 թվականին` նրա ծննդյան 80-ամյակին: Նույն դերով հանդես է եկել 1947 թվականին Լոնդոնում, իսկ 1949 թվականի փետրվարի 4-ին` Մետրոպոլիտեն օպերայում: Հանդես է եկել նաև «Տոսկա», «Աիդա», «Դոն Ժուան», «Աղջիկն արևմուտքից», «Բոհեմ» օպերաներում:

Լյուբա Վելիչը Ռոզալինի դերում Յոհան Շտրաուսի «Չղջիկ» օպերետում ("Die Fledermaus")

1949 թվականի Մետրոպոլիտեն օպերայի Սալոմե ներկայացման ձայնագրությունը հասանելի է ձայանասկավառակի տեսքով (Gebhardt Records JGCD 0013): Նրա ձայնը կարելի է լսել Radio Years RY102-ով Վեբերի, Վերդիի, Բեդրժիխ Սմետանայի, Անտոնին Դվորժակի, Ջակոմո Պուչչինիի, Շտրաուսի, Շուբերտի արիաների կատարումներում:

Նրա միջազգային կարիերան ընդհատեց պատերազմը, սակայն նա շարունակեց երգել մինչև 1981 թվականը: 1950-ական թվականներին ներկայացումներով հանդես եկավ Քովենթ գարդենում: Երբ ձայնը վատացավ, նա իր կարիերան շարունակեց կինոաշխարհում (Ամերիկա, Ավստրիա) և Ավստրիական հեռուստատեսությունում:

Անձնական կյանք

Ամուսնացել և ամուսնալուծվել է երկու անգամ: Երեխաներ չի ունեցել: Թաղված է Վիեննայի կենտրոնական գերեզմանատանը:

Լյուբա Վելիչի գերեզմանը Վիեննայի կենտրոնական գերեզմանատան

Գրականություն

  • Бончев, Марин (1979). Славеят с име Любов (Люба Величкова). София: Музика. էջ 122. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (օգնություն)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119242036 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբա Վելիչ» հոդվածին։