(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

«Ընտանի կենդանիներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
'''Ընտանի կենդանիներ''', կենդանիներ,որոնք ընտանի են դարձել մարդու կողմից,որոնց նա պահում է տալով նրանց ապաստան և կեր:Նրանք օգուտ են բերում մարդուն ինչպես հարստության աղբյուր և ծառայություն կամ ինչպես ընկեր,որն հաճելի է դարձնում նրա ժամանցը:Ընտանի կենդանիների մեծ մասը հեշտ են բազմանում:Մարդն անցկացնելով սելեկցիա կարող է վերահսկել նրանց բազմացումը,որոնցով նրանք տալիս են սերունդներ: [[Պատկեր:Deutscher Schäferhund in snow 01735.JPG|մինի|շուն]]
'''Ընտանի կենդանիներ''', կենդանիներ, որոնք ընտանի են դարձել մարդու կողմից, որոնց նա պահում է տալով նրանց ապաստան և կեր: Նրանք օգուտ են բերում մարդուն ինչպես հարստության աղբյուր և ծառայություն կամ ինչպես ընկեր, որն հաճելի է դարձնում նրա ժամանցը: Ընտանի կենդանիների մեծ մասը հեշտ են բազմանում: Մարդն անցկացնելով սելեկցիա կարող է վերահսկել նրանց բազմացումը, որոնցով նրանք տալիս են սերունդներ: [[Պատկեր:Deutscher Schäferhund in snow 01735.JPG|մինի|շուն]]

== Ընդհանուր բնութագիր ==
== Ընդհանուր բնութագիր ==
[[Պատկեր:Кролик Паша в возрасте 1 месяца.jpg|left|մինի|ճագար]]
[[Պատկեր:Кролик Паша в возрасте 1 месяца.jpg|left|մինի|ճագար]]

07:33, 19 Հունիսի 2016-ի տարբերակ

Ընտանի կենդանիներ, կենդանիներ, որոնք ընտանի են դարձել մարդու կողմից, որոնց նա պահում է տալով նրանց ապաստան և կեր: Նրանք օգուտ են բերում մարդուն ինչպես հարստության աղբյուր և ծառայություն կամ ինչպես ընկեր, որն հաճելի է դարձնում նրա ժամանցը: Ընտանի կենդանիների մեծ մասը հեշտ են բազմանում: Մարդն անցկացնելով սելեկցիա կարող է վերահսկել նրանց բազմացումը, որոնցով նրանք տալիս են սերունդներ:

շուն

Ընդհանուր բնութագիր

ճագար

Ընտանի կենդանիների մի մասը (ընտանի կենդանիները) մարդուն տալիս են նյութական շահավետություն,լինելով կերակրի աղբյուր (միս,կաթ),նյութ (մորթի,կաշի):Այլ կենդանիները(սպասարկող կենդանիներ) մարդուն օգուտ են բերում կատարելով տարբեր աշխատանքային գործառույթներ (բեռների տեղափոխում, հսկող և այլն):

Երկրորդ մեծ կատեգորիան՝ դա կենդանի-կոմպանիոններն են,որոնք զբաղեցնում են ժամանակը, հաճույք են պատճառում,որոնց հետ հաճելի է շփվել:Քաղաքի բնակիչների մտածելակերպով «ընտանի կենդանիները» հաճախ ասոցացվում են երկրորդ կատեգորիայի հետ,այսինքն՝«սիրելի ընտանի կենդանիների»: Շատ ընտանիքներ,ովքեր տանը պահում են ինչ-որ ընտանի կենդանիներ նշում են,որ այդ կենդանիները ստեղծում են հարմարավետություն, հանգստացնում են և հանում են սթրեսը: Հարկ է նշել,որ նույն ցեղատեսակի կենդանիներին կարող են ոչ հաճախ օգտագործել տարբեր նպատակների համար:Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է ճագար պահել մսի և մորթու մթերումների համար,իսկ ինչ-որ մեկը տանը ճագար է պահում,որպես սիրելի կենդանի:Երկար մորթի ունեցող շներից,ինչպես նաև ճագարից կամ կատվից,կարելի է հավաքել որոշակի քանակությամբ մորթի և օգտագործել քեզ կամ ընտանիքի անդամների համար,որպես տաք հագուստի գործվածք:Ընտանի թռչունների փետուրները օգտագործում են դեկորատիվ իրերի պատրաստման համար: Ընտանի կենդանիները կարող են պահվել հատուկ տարածքներում (անասնանոցում,ախոռում,շան տնակում),նաև կարող են անմիջականորեն ապրել մարդու հետ տանը:Այդ կենդանիները,որոնք ապրում են տանը մի քանիսին պահում են վանդակում,ջրավազանում,տեռարիումում և այլ «տնակներում»,իսկ մնացածին(օրինակ՝ կատուներին,շներին,ճագարներին և նույնիսկ կապիկներին) թուլ են տալիս տեղավորվել ազատ տարածքներում: Զարգացած երկրներում ընտանի կենդանիները հիմնականում սնվում են այն կերերով,որոնք ունեն հատուկ ստեղծված բաղադրատոմսեր:Դա տարախառն կեր է,որը գյուղատնտեսական կենդանիների՝շների կամ կատուների համար:Այս տիպի կերերը ոչ միայն հարմար են օգտագործելու համար,այլ ապահովում են կենդանիներին բոլոր անհրաժեշտ նյութերով:

Կենսաբանական դասակարգում

ձի

Բոլոր ընտանի կենդանիները՝ իրենց վայրի բարեկամների հետ, մտնում են կենսաբանական դասակարգման մեջ: Ընտանի անասունները,ինչպես կարգն է,պատկանում են կաթնասունների դասին,երկկճղակավորների դասին և որոճողների դասին:Ընդհանուր առմամբգոյություն ունեն 7-8 տեսակ ընտանի անասուններ կամ կենդանիների գոյությունը կախված է մարդուց և առանց նրանց մարդու համար նույնպես դժվար կլինի:Այդ տեսակները մեծ դեր խաղացին պատմական նշանակություն ունեցող մշակույթի զարգացման գործում:Այդ տեսակների մեջ մտնում են կովը (կամ խոշոր եղջերավոր անասունը), ոչխար,այծ (փոքր եղջերավոր անասուններ), գոմեշ, երկու տեսակ ուղտեր, ուղտայծ, ալպակա և հյուսիսային եղջերու: Սմբակավոր ընտանի կենդանի է խոզը:

Միասմբակավոր անասուններ են - ձի և ավանակ

Շուն և կատու- գիշատիչներ (Carnivora).

Կզաքիս- գիշատիչներ (Carnivora).

Ճագար - նապաստականմաններ (Lagomorpha).

Ծովախոզուկ - կրծող (Rodentia).

Ընտանի թռչունները դասակարգվում են հետևյալ կերպ՝

Հավազգիների կարգ (Galliformes) - հավ,հնդկահավ, ճապոնական լոր,խայտահավ,փասիան, սիրամարգ,

Սագազգիների կարգ (Anseriformes) - շչակարապ, սագ, բադ, մշկածածկ բադ,

Աղավնիների կարգ (Columbiformes) - սովորական և թուրքական աղավնի,

Ճնճղուկների կարգ (Passeriformes) - դեղձանիկ,

Թութակազգիների կարգ (Psittaciformes) - ալիքաձև թութակ

19-րդ դարում Աֆրիկայում,Ասիայում իսկ հետո Հյուսիսային Ամերիկայում առանձնացնում են ընտանի ջայլամներին,որոնք պատկանում են ջայլամազգիների (Struthioniformes) կարգին:

Գյուղատնտեսական կենդանիներ

այծ

Ընտանի կենդանիները բավականին օգուտ են տալիս մարդուն:Համարվում են պարենամթերքի աղբյուր —(կաթ,պանիր,մածուն,և այլ տիպի կաթնամթերքներ,նաև միս և յուղ): Հումք,որով պատրաստում են հագուստ և կոշիկ: Տեղափոխում են բեռ և օգնում են կատարել գյուղատնտեսական գործեր: Երբեմն կենդանիներին պահում են հաճույքի և զվարճանալու համար,օրինակ՝ որոշ թռչունների:Կենդանիներին ձեռք են բերում օգտակար մթերքներ ստանալու համար (միս,հավկիթ,բմբուլ,փետուր): Ընտանի միջատներ — օգտակար մթերքներ ստանալու համար: Մեղուները պատրաստում են մեղր իսկ շերամաորդերը — արտադրում են հումք,որով պատրաստվում է մետաքս:Կենդանիների պաշտպանները գտնում են,որ մարդը չպետք է սպանի կենդանիներին,որպեսզի օգտվի մսից և մորթուց:

Բազմացում անազատության մեջ

Ընտանի կենդանիներն առաջացել են վայրի կենդանիներից,որոնք ապրում են իրենց կամքով:Բազմաթիվ վայրի կենդանիների կարելի է ընտելացնել,հատկապես փոքր ժամանակից և պահել տանը:Երբեմն ստացվում է,որ վայրի կենդանիները հեշտ են ընտելանում,սակայն դժվարությամբ են բազմանում անազատ պայմաններում:Նույնիսկ,եթե կենդանիները,որոնք ընտելացել են բազմանում են,ապա նրանց ժառանգներին նորից պետք է ընտելացնել:

Ի տարբերություն վայրի կենդանիների,ընտելացած կամ անազատության մեջ պահվող ընտանի կենդանիները ինչպես օրենք հեշտ են բազմանում:Այն դեպքում,երբ նման թեթև բազմացումը բեղմնավորման մասին խոսում է կենդանու դրական հատկանիշի մասին: Ընտանի կենդանիների բազմանալը պետք չէ ընտելացնել — բնավորության գծերը,որոնք դարձնում են կենդանուն ընտանի, ամրագրված է գենում և փոխանցվում է ժառանգաբար: Ընտանի կենդանիների տեսակների թվը — կենդանական աշխարհում իր թվով համեմատաբար փոքր է: Այսպես,աշխարհում հաշվվում է ավելի քան երկու հազար տեսակի կաթնասուններ:

Գրականություն

  • Советов А. В. (1890–1907). «Домашние животные». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • http://www.webcitation.org/6XQ34HIQY