(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

«Էմի Ուայնհաուսի մահ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 21. Տող 21.


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ|2}}
{{Էմի Ուայնհաուս}}
{{Էմի Ուայնհաուս}}



13:15, 8 Հունիսի 2020-ի տարբերակ

Էմի Ուայնհաուսը մահացել է 2011 թվականի հուլիսի 23-ին Անգլիայի Լոնդոն քաղաքի Քամդեն շրջանում գտնվող իր տանը՝ 27 տարեկան հասակում։ Մահվան պատճառը պատահական թունավորումն էր՝ ալկոհոլի չարաշահումից։

Նախադրյալներ և մահ

Էմի Ուայնհաուսի տան մոտ հարգանքի տուրքի մատույցը Քեմդեն սքվերում, նրա մահից մի քանի օր անց՝ 2011 թվականի հուլիսի 23-ին։

Ուայնհաուսի թիկնապահն ասել է, որ նրա նստավայր է ժամանել իր մահվանից երեք օր առաջ և զգացել է, որ նա մի քիչ հարբած է եղել: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում նա նկատել է ալկոհոլի չափավոր օգտագործում։ Նա նշել է, որ Էմին «ծիծաղում էր, երաժշտություն էր լսում և հեռուստացույց էր դիտում գիշերվա ժամը 2-ին՝ իր մահվան օրը: Ըստ թիկնապահի՝ առավոտյան ժամը 10-ին նա գտել է Ուայնհաուսին պառկած մահճակալին և փորձել է արթնացնել նրան, սակայն ապարդյուն։ Դա որևէ հատուկ կասկածներ չի առաջացրել, քանի որ Էմին սովորաբար երկար է քնում ուշ երեկոյան զբոսանքից հետո։ Թիկնապահի խոսքով՝ օրվա ժամը երեքից կարճ ժամանակ անց նա կրկին զննել է Ուայնհաուսին և տեսել, որ նա պառկած է նույն վիճակում, ինչ մինչ այդ, ինչը հանգեցրել է հետագա ստուգման, որի ընթացքում նա եկել է այն եզրակացության, որ ինքը չի շնչում։ Թիկնապահն ասել է, որ միանգամից արտակարգ ծառայություններ է կանչել[1]:

2011 թվականի հուլիսի 23-ին ԲԱԺ-ով ժամը 3։54-ին, երկու շտապ օգնության մեքենաներ կանչվել են Լոնդոնի Քամդենում գտնվող Ուայնհաուսի տուն[2][3]: Ուայնհաուսը տեղում մահացած է հայտարարվել։ Դրանից կարճ ժամանակ անց մայրաքաղաքային ոստիկանությունը հաստատել է, որ նա մահացել է[4]։ Նրա մահվան մասին հայտարարելուց հետո հայտնվել են լրագրողներ եւ նկարահանող խմբեր, իսկ մարդկանց բազմությունը հավաքվել է Ուայնհաուսի նստավայրի մոտ՝ իրենց հարգանքը հայտնելու համար: Դատական քննիչները մտել են բնակարան, երբ ոստիկանությունը շրջափակել է փողոցը դրսից, նրանք գտել են մի փոքր և երկու մեծ շիշ օղի իր սենյակից: Նրա մահից հետո երգչուհին գերազանցել է իր երկրորդ Գինեսի համաշխարհային ռեկորդը. բրիտանական սինգլների հիթ-շքերթում կնոջ կողմից գրված երգերի քանակով (8 երգ)[5]:

Կորոներսկի հետաքննությունը դժբախտ պատահարի մասին վճիռ է կայացրել։ 2011 թվականի հոկտեմբերի 26-ին հրապարակված զեկույցում բացատրվում էր, որ Ուայնհաուսի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը նրա մահվան պահին կազմում էր 416 մգ 100 մլի վրա (0,416%), ինչը ավելի քան հինգ անգամ գերազանցում էր ալկոհոլի օգտագործման օրինական սահմանը[6]:

Ուայնհաուսի ձայնագրման լեյբլը՝ Universal Republic-ը, գրել է․ «Մենք շատ տխուր ենք, որ կորցրել ենք այսպիսի տաղանդավոր երաժշտի, արտիստի և կատարողի»[7]։ Այդ ժամանակից ի վեր շատ երաժշտական արտիստներ հարգանքի տուրք են մատուցել Ուայնհաուսին, ներառյալ U2-ը, M.I.A.-ն, Լեդի Գագան, Մարիանա Ֆեյթֆուլը, Բրունո Մարսը, Նիքի Մինաժը, Քեյշա Բաքանանը, Ռիհաննան, Ջորջ Մայքլը, Ադելը, Քելլի Քլարկսոնը, Քորթնի Լավը[8] և Green Day խումբը[9], որն իր շոուում երգ է ձայնագրել՝ «Էմի» անվանմամբ։ Իր 2012 թվականի «Banga» ալբոմում, Փաթի Սմիթը թողարկել է «This Is The Girl» երգը, որը գրվել է որպես հարգանքի տուրք Ուայնհաուսին։ Մարկ Ռոնսոնը ձոնել է իր բրիտանական համար մեկ «Uptown Special» ալբոմն Ուայնհաուսին, հայտնելով․ «Ես միշտ մտածում եմ քո մասին և ոգեշնչվում եմ քեզանով»[10]։ ԶԼՄ-ների ուշադրությունը կրկին 27 ակումբի վրա էր[11]։ Երեք տարի առաջ, Էմին հայտնել էր, որ այդ տարիքում մահանալու մտավախություն ուներ[12]։ Ուայնհաուսը կտակ չի թողել, և նրա կալվածքը ժառանգել են ծնողները[13]։ Ուայնհաուսի ծնողները հիմնել են «The Amy Winehouse Foundation»-ը, որի նպատակն էր կանխել երիտասարդների շրջանում թմրամիջոցների չարաշահման վնասը, իսկ Էմիի եղբայրն՝ Ալեքսը, այդ ֆոնդի աշխատակիցն է[14][15]։

Ռումինացի երգիչներ Ռոնա Հարթների, Փաուլա Սելինգի, Նիքոյի և Մարիա Ռադույի ելույթը՝ Բուխարեստում Էմի Ուայնհաուսի հիշատակի համերգի ժամանակ (Հոկտեմբերի 23, 2011)

2012 թվականի դեկտեմբերի 17-ին բրիտանական իշխանությունները վերսկսել են Ուայնհաուսի մահվան հանգամանքների հետաքննությունը[16]: 2013 թվականի հունվարի 8-ին երկրորդ հետաքննությունը հաստատել է, որ Ուայնհաուսը մահացել է ալկոհոլի պատահական թունավորումից[17]։ 2013 թվականի հունիսի վերջին տված հարցազրույցում Ալեքս Ուայնհաուսն իր համոզմունքն է հայտնել, որ իր քրոջ սննդային վարքի խանգարումը և հետագա ֆիզիկական թուլությունը նրա մահվան հիմնական պատճառներն են եղել․

Նա շատ էր տառապում բուլիմիայից։ Դա նման չէ հայտնության՝ դուք հասկանում եք դա, պարզապես նայելով նրան... Ի վերջո, նա մահացել է, այնպես, ինչպես ստացվեց, բայց, ըստ էության, նրան սպանել է բուլիմիան... Կարծում եմ, որ դա նրան ավելի թույլ և ընկալունակ է դարձրել: Եթե նա չունենար սննդի խանգարումներ, նա կլիներ ֆիզիկապես ուժեղ։

Թաղման արարողություն

Ընտանիքը և ընկերները հաճախել են Ուայնհաուսի փակ թաղման արարողությունը 2011 թվականի հուլիսի 26-ին՝ հյուսիսային Լոնդոնի Edgwarebury Lane Cemetery-ում[18]։ Նրա մայրը և հայրը՝ Ջեյնիս և Միթչ Ուայնհաուսները, մտերիմ ընկերներ Նիք Գրիմշոուն և Քելի Օսբորն, պրոդյուսեր Մարկ Ռոնսոնը, սանիկ Դայոն Բրոմֆիլդը և ընկերը՝ Ռեգ Թրևիսը եղել են հաճախողների թվում[19]։ Նրա հայրը դամբանական խոսք է հնչեցրել, ասելով․ «Բարի գիշեր, իմ հրեշտակ, հանգիստ քնի։ Մաման և պապան քեզ շատ են սիրում»[20]։ Քերոլ Քինգի «So Far Away» երգը փակել է արարողությունը[21]։ Ավելի ուշ նրան դիակիզել են Golders Green դիակիզարանում[22]։ Ընտանիքը ծրագրել էր երկօրյա նիստ Շիվայի հետ։ 2012 թվականի սեպտեմբերի 16-ին Ուայնհաուսի աճյունը թաղվել էր նրա տատիկի՝ Սինտիա Լևիի աճյունի կողքին՝ Edgwarebury Lane գերեզմանատանը[23]:

Ծանոթագրություններ

  1. Davies, Caroline (26 October 2011). «Amy Winehouse inquest records verdict of misadventure». The Guardian. Արխիվացված է օրիգինալից 27 October 2011-ին.
  2. Roberts, Randall (23 July 2011). «Soul singer Amy Winehouse found dead in her London home». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 7 November 2011-ին.
  3. «Amy Winehouse post-mortem takes place». BBC News. 25 July 2011. Արխիվացված է օրիգինալից 25 July 2011-ին.
  4. «Amy Winehouse found dead, aged 27». BBC News. 24 July 2011. Արխիվացված է օրիգինալից 23 July 2011-ին.
  5. «Rihanna, Lady Gaga and Adele break World Records with digital music sales». Guinness World Records. 7 September 2012. Արխիվացված է օրիգինալից 6 October 2014-ին.
  6. «Amy Winehouse death: Coroner records misadventure verdict». BBC News. 26 October 2011. Արխիվացված է օրիգինալից 26 October 2011-ին.
  7. «Amy Winehouse Found Dead». MTV. 27 March 2011. Արխիվացված է օրիգինալից 19 October 2014-ին.
  8. Baltin, Steve (23 July 2011). «Courtney Love on Amy Winehouse: 'I'm Gutted'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 25 July 2011-ին.
  9. Kaufman, Gil (26 July 2011). «Amy Winehouse Funeral Held in London». MTV. Վերցված է 26 July 2011-ին.
  10. «Ronson dedicates album to Winehouse». Irish Independent. 13 January 2015. Վերցված է 7 October 2016-ին.
  11. Chaney, Jen; Hughes, Sarah Anne (23 July 2011). «Amy Winehouse, Jimi Hendrix, Kurt Cobain and the 27 Club». The Washington Post. Վերցված է 24 July 2015-ին.
  12. «Stating the Obvious, Amy Winehouse Fears Early Death». Inquisitr.com. 28 December 2008. Արխիվացված է օրիգինալից 13 August 2014-ին.
  13. Mayoras, Danielle; Mayoras, Andy (28 March 2012). «Amy Winehouse Didn't Have a Will After All, But Did Have Millions». Forbes. Վերցված է 14 June 2012-ին.
  14. Day, Elizabeth (23 June 2013). «Growing up with my sister Amy Winehouse». The Guardian. Վերցված է 25 June 2013-ին.
  15. «Amy Winehouse foundation for addiction planned». BBC News. 27 July 2011. Արխիվացված է օրիգինալից 27 July 2011-ին.
  16. Duke, Alan (18 December 2012). «Amy Winehouse death probe reopened» (Press release). CNN. Արխիվացված է օրիգինալից 17 December 2012-ին.
  17. «Amy Winehouse inquest: Singer drank herself to death». BBC News. 8 January 2013. Արխիվացված է օրիգինալից 29 March 2014-ին.
  18. «Family plan private funeral for Amy Winehouse». BBC News. 25 July 2011. Արխիվացված է օրիգինալից 25 July 2011-ին.
  19. Saunders, Emma (26 July 2011). «Singer Amy Winehouse bows out gracefully». BBC News. Արխիվացված է օրիգինալից 28 July 2011-ին.
  20. Levy, Glen (26 July 2011). «'Good Night, My Angel': Friends and Family Gather for Amy Winehouse's Funeral». Time. Վերցված է 26 July 2011-ին.
  21. «Amy Winehouse Laid to Rest». Chicago's B96. 26 July 2011. Արխիվացված է օրիգինալից 5 August 2011-ին. Վերցված է 26 July 2011-ին.
  22. Marikar, Sheila (26 July 2011). «Amy Winehouse to Be Cremated Following Emotional Funeral». ABC News. Արխիվացված է օրիգինալից 26 July 2011-ին.
  23. «Amy Winehouse's ashes buried in north London». NME. 17 September 2012.