(Go: >> BACK << -|- >> HOME <<)

Jump to content

Դիեգո Արիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Դիեգո Արիա
 
Կուսակցություն՝ Soy Venezuela?
Կրթություն՝ Միչիգանի համալսարանի գրականության, գիտության և արվեստի քոլեջ
Մասնագիտություն՝ դիվանագետ, գործարար և տնտեսագետ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր հոկտեմբերի 8, 1938(1938-10-08)[1] (85 տարեկան)
Ծննդավայր Կարակաս, Վենեսուելա[2]
Քաղաքացիություն  Վենեսուելա

Էնրիկե Դիեգո Արիա Սալիցետի (իսպ.՝ Diego Enrique Arria Salicetti, հոկտեմբերի 8, 1938(1938-10-08)[1], Կարակաս, Վենեսուելա[2][3]), վենեսուելացի քաղաքական գործիչ, դիվանագետ, Միավորված ազգերի կազմակերպությունում Վենեսուելայի նախկին ներկայացուցիչ (1991-1993 թվականներ) և ՄԱԿ-իցանվտանգության խորհրդի նախագահ (1992 թվականի մարտին)։

Նա 1970-ական թվականների կեսերին եղել է մայրաքաղաքի նահանգապետ։ Եղել է նաև Միջազգային հարաբերությունների խորհրդի անդամ և Կոլումբիայի համալսարանում հետազոտող։ Նա դատի է տվել Ուգո Չավեսին Հաագայի դատարանում։

Մանկություն և պատանեկություն

Արիան ծնվել է Կարակասում, սովորել է Ֆորտ Դեֆիանս քաղաքի ռազմական ակադեմիայում։ Միչիգանի համալսարանում ստացել է տնտեսագիտության և քաղաքագիտության գիտական աստիճան[4]։ Արիան աշխատել է Վաշինգտոնի Միջամերիկյան զարգացման բանկի բաժանմունքում, այնուհետև ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Վենեսուելական զբոսաշրջային ընկերություններում։

Քաղաքական կարիերա

1973 թվականին Արիան ընտրվել է Ազգային Կոնգրեսի պատգամավոր, ներկայացրել է Միրանդա նահանգը։ Շուտով՝ 1974 թվականի մարտին, նախագահը Արիային նշանակել է մայրաքաղաքի շրջանի նահանգապետ (Կարակաս)[5]։ 1976 թվականին, լինելով դաշնային շրջանի նահանգապետ, Արիան մեկնել է Չիլի՝ նախագահ Պինոչետի հետ բանակցելու Օռլանդո Լետելերի ազատ արձակման մասին[6], ապա Արիան Լետելերի մարմինը բերել Է Կարակաս հուղարկավորելո[7][8]։ Նա հրաժարական է տվել 1978 թվականի մարտի 17-ին, որպեսզի 1978 թվականի նախագահական ընտրություններին մասնակցի որպես անկախ թեկնածու[9]։

2012 թվականին Արիան մասնակցել է 2012 թվականի նախագահական ընտրություններին, նա «Դեմոկրատական միասնության կլոր սեղան» կոալիցիայից նախագահի թեկնածու առաջադրելու անկախ թեկնածու էր։ Բաց նախնական ընտրությունները կայացել են 2012 թվականի փետրվարի 12-ին, որտեղ հաղթել է Էնրիկե Կապրիլես Ռադոնսկին։

Միավորված ազգերի կազմակերպություն

Արիան ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչն էր 1991 թվականից մինչև 1993 թվականը[10],, անվտանգության խորհրդի նախագահն էր (1992 թվականի մարտից)[11], և Վենեսուելայում Անվտանգության խորհրդի անդամ։ Ավելի ուշ Արիան դարձավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի[12], հատուկ խորհրդականը, նա նախաձեռնել է «Արիայի հատուկ բանաձևի շուրջ» հանդիպումը[13]։ Այս խորհրդակցություններն անցկացվում են խորհրդի անդամի նախագահությամբ՝ որպես քննարկման միջնորդ, այլ ոչ թե որպես նախագահ[14][15]։ Նա Սրեբրենիցայի կոտորածի ժամանակ հանդիպման նախագահն էր[16]։

Հետաքրքիր փաստեր

2012 թվականին ղեկավարում էր Վենեսուելայի ռանչոն։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1028668023 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «Diego Arria». [[|El-Nacional.com]][es] (իսպաներեն). 2012 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  4. «Perfil de Diego Arria: Un hombre con amplia experiencia y una propuesta radical». noticias24.com (իսպաներեն). 2012 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
  5. "the tasks given to federal district governors between 1945 and the 1970s, and the kinds of individuals appointed to this office, suggest that a president viewed naming the federal district governor to be one of his three or four most important appointments." См. David J. Myers _incomplete Empowerment amid Geographical Feudalism // Capital city politics in Latin America: democratization and empowerment / Ed. David J. Myers, Henry A. Dietz. — 1st. — Boulder, CO: Lynne Rienner Pub[en], 2002. — P. 103. — 408 p. — ISBN 978-1588260406(անգլ.)
  6. «Carta a los chilenos». Ideas Públicas (իսպաներեն). 2006 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին.
  7. Howard Rae Penniman Venezuela at the polls: the National elections of 1978. — American Enterprise Institute for Public Policy Research, 1980. — Vol. 286. — P. 159. — 287 p. — (Studies in political and social processes). — ISBN 9780844734187(անգլ.)
  8. «"Thinking Out Loud About Venezuela" with Ambassador Diego Arria». Harvard Kennedy School (անգլերեն). 2010 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
  9. Latin America Political Report, Том. — Latin American Newsletters Ltd., 1978. — Vol. 12. — P. 89.(անգլ.)
  10. «Diego Arria». Worldforum.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  11. «Presidents of the Security Council : 1990-1999». United Nations (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  12. «Diego Arria». EuropeanCourier.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  13. «The Arria Formula» (PDF). cigilibrary.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  14. «Информационная справка о заседаниях, проводимых членами Совета Безопасности по «формуле Аррии»». ООН (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  15. «Interview: UN Security Council President - Diego Arria». The Cambridge Student (անգլերեն). 2012 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  16. Sense News Agency (2004 թ․ փետրվարի 11). «The Biggest Cover-Up in UN History». Global Policy Forum (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ