«Գլխավոր էջ»–ի խմբագրումների տարբերություն
զգուշացում |
չ Փոխվում է էջը '{{Գլխավոր էջ}}'-ով Պիտակ՝ Փոխարինում |
||
(9 intermediate revisions by 7 users not shown) | |||
Տող 1. | Տող 1. | ||
<!-- |
|||
Խնդրում ենք նախքան խմբագրում անելը ընթերցեք ստորև գրվածը։ |
|||
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի գլխավոր էջն է։ Խնդրում ենք այստեղ բովանդակային փոփոխություններ մի՛ կատարեք առանց նախապես քննարկելու։ Եթե դուք ցանկանում եք ստեղծել հոդված, ապա դա արեք ՈՉ ԱՅՍՏԵՂ։ Նոր հոդված ստեղծելու համար որոնե՛ք հոդվածը վերնագիրը որոնման դաշտում (գտնվում է ձեր էկրանի վերին աջ մասում) և ծրագիրը ձեզ կառաջարկի էջ ստեղծել այդ վերնագրով։ |
|||
--> |
|||
{{Գլխավոր էջ}} |
{{Գլխավոր էջ}} |
Ընթացիկ տարբերակը 19:58, 25 փետրվարի 2018-ի դրությամբ
Շաբաթվա հոդված
Էջմիածնի Մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում։
Կառուցվել է 301-303 թվականներին այնտեղ գոյություն ունեցող հեթանոսական տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։
Տաճարը շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա
- մայիսի 19-ին ուղղաթիռ է կործանվել (լուսանկարում) Իրանի Վարզաղանում՝ Թավրիզ թռչելիս։ Ուղղաթիռում եղել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և պաշտոնական այլ անձինք։ Բոլոր ինը ուղևորներն ու անձնակազմը զոհվել են։
- մայիսի 15-ին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ Հանդլովայում մահափորձ է կատարվել (լուսանկարում)։
- մայիսի 11-ին Շվեդիայում կայացած Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում «The Code» երգով հաղթել է Շվեյցարիան ներկայացնող Նեմոն։
- ապրիլի 22-ին Ուկրաինա ռուսական ներխուժման ժամանակ ռուսական հրթիռային հարձակման հետևանքով մասամբ ոչնչացվել է Խարկովի հեռուստաաշտարակը։
- ապրիլի 21-ին հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն դարձել է Կանադայում կայացած շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող՝ նվաճելով Դին Լիրենի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցելու իրավունք։
Վերջերս մահացածներ՝ Իբրահիմ Ռաիսի • Նիկոլայ Հովհաննիսյան • Խաչիկ Հարությունյան • Վլադիմիր Կազիմիրով
Գիտե՞ք, որ․․․
- ...այս իրանցին 18 տարի ապրել է Ֆրանսիայի օդանավակայաններից մեկում, և նրա մասին ֆիլմ է նկարահանվել։
- ․․․եթե ցանկություն պահեք և շոկոլադի սալիկը քսեք աշխարհում շոկոլադի առաջին արձանի (լուսանկարում) փերիի ձեռքին, ձեր կյանքն ավելի քաղցր կլինի։
- ․․․պարզվել է, որ հաճախորդներին $28 մլն ֆինանսական կորուստ պատճառած ընկերության հիմնադիրը բանտից փախած կալանավոր է։
- ․․․միայն 1937 թվականին է պարզվել, որ հոլանդացի ոսկեդարի նկարչուհի Յուդիթ Լեյստերի 1631 թվականին ստեղծած կտավում ևս մեկ կերպար է թաքնված։
- ․․․Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի այս խաղացողը 1988 թվականին նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Գերմանիայում, չնայած ոչ մի խաղի չի մասնակցել:
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
309 095 հոդված |
560 ակտիվ խմբագիր |
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։
- Վիքին սիրում է Երկիրը 2024
- Վիքիգրաշխարհ
- Ֆինանսատնտեսական վիքիամիս 2024
- CEE Spring 2024
- Եվրո 2024-ին ընդառաջ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- Գիտական միտքը Վիքիպեդիայում
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հայաստանի ազգային գրադարանի աշխատասեղան
- Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ
- 1471 թ. – ծնվել է Ալբրեխտ Դյուրերը, գերմանացի նկարիչ, Վերածննդի ժամանակաշրջանի ամենանշանավոր նկարիչներից մեկը (մահ. 1528 թ.)։
- 1502 թ. – պորտուգալացի ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց Սուրբ Հեղինեի կղզին։
- 1804 թ. – բացվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատունը։
- 1904 թ. – Փարիզում ստեղծվեց Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան։
- 1921 թ. – ծնվել է Անդրեյ Սախարովը, ռուս գիտնական, ջրածնային ռումբի ստեղծողներից մեկը, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1989 թ.)։
- 1945 թ. – տեղի ունեցավ Հոլիվուդյան աստղեր Համֆրի Բոգարտի և Լորեն Բեքոլի հարսանիքը։
- 1967 թ. – մահացել է Բարսեղ Կանաչյանը, հայ կոմպոզիտոր, հասարակական գործիչ, Հայաստանի օրհներգի՝ «Մեր Հայրենիքի» երաժշտության հեղինակը (ծնվել է 1885 թ.)։
- 1969 թ. – մահացել է Սիմոն Վրացյանը, Հայաստանի առաջին հանրապետություն չորրորդ վարչապետ (ծնվել է 1882 թ.)։
- 2011 թ. – Իսլանդիայում գտնվող Գրիմսվոթն հրաբխի ժայթքումից ծուխը բարձրացավ մոտ 20 կմ, ինչի հետևանքով մի շարք եվրոպական ավիաընկերություններ հետաձգեցին թռիչքները։
Օրվա պատկեր