Իգոր Մուրադյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իգոր Մարատի Մուրադյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1957(1957-04-29)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել էհունիսի 17, 2018(2018-06-17) (61 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքագետ

Իգոր Մարատի Մուրադյան (ապրիլի 29, 1957(1957-04-29), Օդեսա, Օդեսայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 17, 2018(2018-06-17), Երևան, Հայաստան), հայ քաղաքագետ, տնտեսական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի ապրիլի 29-ին Օդեսա քաղաքում, Ուկրաինական ԽՍՀ։ Մեծացել է Բաքվում[1]։

Ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան գյուղատնտեսական ինստիտուտի արդյունաբերական ֆակուլտետը[2]։ Իգոր Մուրադյանը նախաձեռնել է «Ղարաբաղ» կոմիտեի ստեղծումը[3]։

1988 թվականի մայիսին թողել է Կոմիտեի կառավարման գործը։

1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 081 ընտրատարածք), ԳԽ Պաշտպանության եւ ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։

Հետազոտությունների գլխավոր ուղղությունն է Սևծովյան-կովկասյան տարածաշրջանի անվտանգության պայմանների, ռիսկերի և վտանգների վերլուծաբանությունը։

2009-2013 թվականներին եղել է «Իրատես դե ֆակտո» թերթի քաղաքական վերլուծաբանը։

Իգոր Մուրադյանը մահացել է 2018 թվականի հունիսի 17-ին Երևանում, երկարատև հիվանդությունից[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության վերաբերյալ հոդվածների հեղինակ է։ Գրել է 1200 հոդված և 16 գիրք, այդ թվում.

  • Игорь Мурадян։ Ракеты - последний аргумент США в Кавказско-Каспийском регионе. 11 июля 2007
  • Мадридские принципы – национальная катастрофа для армян։ Игорь Мурадян. 1 июля 2010
  • Таты – базовая составляющая азербайджанской государственности. Январь 4, 2010
  • Проблемы безопасности в ближневосточной политике США. Ер., “Антарес”, 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]