Հավազգիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հավազգիներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Հավազգիներ
Լատիներեն անվանում
Galliformes


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 175693
NCBI 8976


Հավազգիներ կամ հավանմաններ (Galliformes), թռչունների կարգ։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում միջին մեծության թռչուններ են։ Կենդանի զանգվածը՝ 80-120 գ-ից (լոր) մինչև 6 կգ (խլահավ)։ Կտուցը կարճ է, ամուր, ոտքերը՝ ուժեղ, հարմարված քայլելուն և վազելուն, թևերը՝ կարճ, լայն։ Արուներն էգերից խոշոր են, ավելի վառ գունավորված։ Սնվում են բուսական, երբեմն կենդանական կերով։

Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է 6 տեսակ՝ կովկասյան մայրահավը (Lyrurus mlokosiewiczi), տարածված է Դիլիջանում, Վանաձորում, Հրազդանում, Բազումի, Փամբակի լեռներում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, քարակաքավը (Alectoris graecaՎայոց ձորի մարզում, Գառնիում, Սյունիքում, Երևանի շրջակայքում, մոխրագույն կաքավը (Perdix perdixԿոտայքի մարզում, Սևանի ավազանում, Մեղրիում, ձմռանը՝ նաև Երևանի մոտակայքում, կասպիական վայրի հնդկահավը (Tetraogallus caspiusԿապուտջուղ, Փամբակի, Բազումի, Գեղամա և այլ լեռներում, նաև գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, լորը(Coturnix coturnix), որը հանդիպում է ամենուրեք և անդրկովկասյան փասիանը (Phasianus colchicus), որը գրեթե անհետացել է։

Մարզական որսորդության օբյեկտ են։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png